Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանում հայերի հանդեպ շովինիզմի դրսեւորում. հայը ստիպված է եղել «ռուսականացնել» ազգանունը

Օգոստոս 06,2013 16:51

Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչների մի մասը արտագաղթելով՝ հաստատվել է Ռուսաստանի Բելգորոդի մարզի Ստարի Օսկոլ քաղաքում, Վորոնեժում եւ այլուր: Ոսկեպարի բնակիչները մեզ պատմեցին, որ Ռուսաստանում հայերի հանդեպ երբեմն խտրական վերաբերմունք է ցուցաբերվում: Այդպիսի վերաբերմունքի պատճառով ոստիկանության բարձրագույն դպրոց ընդունված ծագումով ոսկեպարցի մի երիտասարդ փոխել է իր ազգանունը, Պապյան ազգանունը դարձնելով Պոպով:

Ոսկեպարցի ծնողները հայտնեցին, որ Ռուսաստանի հանրակրթական դպրոցներում անցկացվող առարկայական օլիմպիադաներում հայազգի երեխաները լավ արդյունքներ ունենալով ՝ ոչ օբյեկտիվ գնահատման պատճառով հազվադեպ են հաղթող ճանաչվում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Armen says:

    Հարգելի Ոսկան Սարգսյան, այս հոդվածը գրել եք, որ ի՞նչ անեք: Ես չեմ պաշտպանում ռուսներին, բայց մի պահ պատկերացնում եմ , եթե հակառակ պատկերը լիներ, այսինքն՝ նույն քանակությամբ ռուսներ գային և իրենց զգային ինչպես տանը, ինչպե՞ս կվարվեինք մենք: Այս մի փոքր Հայաստանում ենք բաժանվել երևանցի, գյումրեցի, ղարաբաղցի և այլն, էլ ուր մնաց այլ ազգիներ լինեին:

    • Սամվել says:

      Այսօր ազգանունդ ես փոխել, վաղը անունդ, հետո էլ կդավաճանես հայրենիքդ քո կարերիայի համար, ավելի լավ կլիներ, որ ոչ թե պոպով դառնայիր, այլ պոպօղլի, ես նման մարդկանցից ուղղակի զզվանք եմ ապրում, ոչ մի արդարացում չունեն, վեր ընկներ Հայաստանում և այդ կրթությունը ստանար այստեղ, եթե իհարկե գաղափարը հերիքեր, ծախու արարածներ, եթե Հայոց Պատմություն կարդացած լիներ նման քայլի չէր դիմի;

    • Հարութ says:

      Լիովին համաձայնվելով ասվածի հետ ՝ ուզում եմ մեկ-երկու խոսք ավելացնել որպես ոսկեպարցի: Հարյուրավոր ոսկեպարցիներ այսօր ՌԴ-ում են և միայն մի դեպք գիտեի, որ մարդը փոխել է իր ազգանունը և ոչ ստիպողաբար: Սա էլ թող լինի երկրորդը, բայց էլի կասկածելի է՝ ստիբողաբար է փոխել, թե այդպես է ձեռնտու եղել իրեն… Ո՞վ կխոստովանի, որ կամավոր է փոխել ազգանունը…

  2. Ոսկան Սարգսյան says:

    ես ծառայել եմ հեռավոր արեւելքում՝ Պրիմորիեի երկրամասում, շրջել եմ գրեթե ողջ Ռուսաստանը, ռուս մարդկանց նկատմամբ որեւէ ատելություն չունեմ, նույնիսկ որոշակի համակրանք ունեմ: Սակայն դա ինձ չի խանգարում, որ ճշմարտությունը գրեմ: Ես նյութեր գրելիս չեմ մտածում, որ այն կարող է ոմանց դուր գալ, կամ չգալ կամ ոմանք ուրիշ կերպ կարող են մեկնաբանել

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031