Լրահոս
Օրվա լրահոսը

«Տկզար» նվագախմբին հետախուզում էր հայտարարվել, հետո՝ «գտնվեց»

Օգոստոս 06,2013 16:30

Aravot.am-ի տեղեկություններով, սեպտեմբերի 9-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբիկ Ափինյանի նախագահությամբ կսկսվի Հովհաննես Գևորգյանի հայցի քննությունը «Հայաստանի «Տկզար» պետական նվագախումբ» ՊՈԱԿ-ի դեմ: Հայցվորը պահանջում է  վերականգնել իրեն աշխատանքում, բռնագանձել հարկադիր պարապուրդի դիմաց, եւ անվավեր ճանաչել աշխատանքային պայմանագրի մի կետը:

Նշենք, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դեռ անցյալ տարվա հունվարի 9-ի որոշմամբ հայցադիմումն ընդունվել էր վարույթ, հրավիրվել էին նախնական դատական մի քանի նիստեր:
Պատասխանող «Տկզար» նվագախմբին հնարավոր չէր եղել պատշաճ կարգով ծանուցել դատական նիստերի ժամանակի և վայրի մասին, քանի որ հայցվորի կողմից ներկայացված հասցեներով ուղարկված փաստաթղթերը, ծանուցումը վերադարձվել էին դատարան: Նշվել է հասցեն՝ Տերյան-72-ը:
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի անցյալ տարվա օգոստոսի 24-ի որոշմամբ հայտարարվել էր ժողովրդական «Տկզար» նվագախմբի հետախուզում, իսկ գործի վարույթն էլ այդ իսկ պատճառով կասեցվել էր:
Այս տարվա մայիսի 22-ին դատարանի գրասենյակ կրկին մուտքագրվել էր Հովհաննես Գեւորգյանի դիմումը. պետական նվագախումբը «հայտնաբերվել» էր, հետախուզումն ավարտվել է: Հայցվորը խնդրել էր վերսկսել գործի կասեցված վարույթը: Մինչ օրս երեք նախնական դատական նիստ է տեղի ունեցել, գործը նախապատրաստվել է դատաքննության:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031