Այս ուսումնական տարվանից պետական մի քանի բուհ բարձրացրել է որոշ մասնագիտությունների գծով ուսման վարձավճարները, ինչը դժգոհությունների տեղիք է տվել: Հարցը հասել է մինչեւ Հանրային խորհուրդ, իսկ երիտասարդ ակտիվիստները նաեւ Ֆեյսբուքում են համապատասխան ակցիա սկսել: Որոշ ռեկտորներ հիմնավորել են այդ քայլին գնալը:
Aravot.am-ը փորձեց մայր բուհի ռեկտոր Արամ Սիմոնյանից մեկնաբանություն ստանալ՝ հնարավո՞ր է ԵՊՀ-ն տեղի տա ճնշումների առջեւ ու հետ կանգնի վարձերը բարձրացնելու մտադրությունից: Պարոն Սիմոնյանն ասաց, որ ինքը քաղաքում չէ, արձակուրդում է, չի կարող որեւէ հարցի պատասխանել եւ իրեն փոխարինում է ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը: Պարոն Գրիգորյանը չցանկացավ հեռախոսով մեկնաբանություն անել, եւ նշեց, որ պատրաստ է ցանկացած հարցի մասին խոսել վաղը 10:30 կայանալիք երես առ երես հանդիպման ժամանակ:
Իսկ երբ տեղեկացավ, որ հարցս բուհերի վարձավճարներին է վերաբերում, նեղսրտեց. «Ես գլխի եմ ընկնում, թե ինչ հարց պետք է լինի: Մեր մամուլը լուրջ հարցերի շուրջ չի սիրում խոսել…Եթե խոսեիք կրթական ծրագրերի ու որակի ապահովումից, ես կզարմանայի, նման հարցերը շատ հազվադեպ են լուսաբանվում…»:
Պրոռեկտորը հավելեց, որ իրեն ոչ թե կոնսերվատորիա ավարտած ակտիվիստները, այլ համալսարանական խնդիրներն են հետաքրքրում: Նա նաեւ մեր հասարակությունը հիվանդ անվանեց, իսկ ուսման վարձերի մասին հարցը որակեց սպառողական հոգեբանությանը բնորոշ:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Մեր հասարակությունը հիվանդ չե?Շուրջներդ նայեք,բոլոր ոլորտներում