Լրահոս
Օրվա լրահոսը

Հերթական «ռեցիդիվը»

Օգոստոս 06,2013 15:20

Հայաստանում ոչ մի աղանդավոր չի ընդունում, որ ինքը աղանդավոր է՝ պնդում է, որ միայն ինքն ու իր խումբն են գտել դեպի Աստված միակ ճիշտ ճանապարհը: Ոչ մի կոռումպացված պաշտոնյա կամ պատգամավոր չի ասում, որ ինքը գողանում է՝ լավագույն դեպքում կընդունի, որ իր զոքանչի հորեղբոր որդին «բիզնեսներ ունի»: Մեկն էլ առավել օրիգինալ է գտնվել՝ ասելով, որ իր հարստությունը կուտակել է այն ժամանակ, երբ պրոֆեսիոնալ մարզիկ էր. երեւի Մայք Թայսոնն է եղել կամ Մարիա Շարապովան՝ մենք էլ չենք նկատել: Ոչ մի կուսակցական քարոզիչ չի խոստովանի, որ զբաղված է քարոզչությամբ՝ նա իրեն, բնականաբար, արդարության մարտիկ է համարում:

Ճիշտ նույն ձեւով ոչ միայն Հայաստանում, այլեւ որեւէ այլ երկրում ոչ մի իշխանություն չի ընդունում, որ իր երկրում քաղբանտարկյալ կա: Ավելին ասեմ՝ այսօր կոմունիստ վետերաններ կան, որանք վստահ են, որ Ստալինի ժամանակ միլիոնավոր մարդիկ գնդակահարվել եւ քշվել են «Գուլագ» այն պատճառով, որ զբաղված էին հակապետական գործունեությամբ եւ լրտեսությամբ: Բոլոր երկրների իշխանություններն այս պարագայում ստանդարտ ձեւակերպում ունեն՝ սա զուտ իրավական խնդիր է, քրեական գործ է հարուցված, դատարանը մեզ մոտ անկախ է (այդպես են սովորաբար կատակում իշխանությունները), պետք է հարգել դրա որոշումը: Դե, այդ դեպքում նույն ստալինյան «տրոյկաների» որոշումները նույնպես պետք է հարգել: Իսկ դրանից հետո՝ խորհրդային դատարանների որոշումները, որոնք ազատազրկման էին դատապարտում, օրինակ, Հայաստանի անկախության համար պայքարողներին (ինչն, ի դեպ, չէր հակասում խորհրդային Սահմանադրությանը)՝ այդ որոշումներն էլ պետք է սրբությամբ ընդունենք:
Այդ ժամանակները, բարեբախտաբար, անցել են: Հուսով եմ՝ այն, ինչ տեղի ունեցավ 2008-ին եւ դրանից հետո, նույնպես այլեւս չի կրկնվի: Բայց «ռեցիդիվները» շարունակվում են, եւ Տիգրան Առաքելյանի ու նրա ընկերների գործը հենց այդպիսի «ռեցիդիվ» է: Տղաները «աքլորացել» էին ոստիկանների հետ շփումներում: Այլ պարագայում նրանց կտանեին քաղմաս, արձանագրություն կկազմեին եւ ազատ կարձակեին՝ 50.000 դրամով տուգանելով: Բայց հարուցվեց քրեական գործ, իսկ «անկախ» դատարանը սարսափելի պատիժներ է նշանակել: Պատճառն այն է, որ այդ տղաներն ընդդիմադիր կուսակցության ակտիվիստներ են: Խոսքը, հետեւաբար, քաղաքական գործի մասին է, այսինքն՝ իշխանությունները, այդ երեխաներին ոչ համաչափ ձեւով հետապնդելով, ցանկանում են ինչ-որ բան հասկացնել տվյալ կուսակցությանը, ընդդիմությանը՝ ընդհանրապես, եւ ինչու չէ՝ նաեւ բոլոր քաղաքացիներին:
Որեւէ հարցով բողոքող քաղաքացիների եւ ոստիկանության բախումներն անխուսափելի են եւ հետագայում էլ, ցավոք, անպայման կլինեն: Պարզապես քաղաքակիրթ երկրներում ոստիկանները գործում են պրոֆեսիոնալ (մասնավորապես, իրենց հերթին չեն աքլորանում՝ քաղաքացիների հետ շփվելիս), բայց ամենակարեւորը՝ հնարավոր բախումից հետո նախաքննության մարմինը, իսկ այնուհետեւ դատարանը ոստիկանների ցուցմունքները հալած յուղի տեղ չի ընդունում, իսկ մյուս կողմինը՝ չի արհամարհում: Հայաստանում առայժմ մենք հակառակի ականատեսն ենք:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Hakob says:

    Պարզապես քաղաքակիրթ երկրներում ոստիկանները գործում են պրոֆեսիոնալ

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2013/08/06/273813/

    © 1998 – 2013 Առավոտ — Նորություններ Հայաստանից

    Պարոն Աբրահամյան, ես չեմ զլանա հերթական անգամ հարցնել, թե քաղաքակիրթ երկիրր ասելով կորկրետ որ Երկիրները ինկատի ունեք: կարո՞ղ եք նշել էտ երկրներից ոմանց անունները:

    • Galust Yenokyan says:

      Հարգելի Հակոբ, ինձ թույլ եմ տալիս պատասխանել քո հարցին, հույսով եմ չես նեղանա, ես իհարկե խմբագիր չեմ: Իմ կարծիքով քաղաքակիրթ են այն երկրները, որտեղ Հոկտեմբերի 27 ի պես ոճրագործությունը տեղի չէր ունենա, կամ եթե տեղի ունենար կփորձեին բացահայտել եվ պատժել իրական հեղինակներին: Կարծում եմ նաեվ որ սէփական քաղաքացիների նկատմամբ Մարտի 1 ի նման ջարդ կազմակերպած երկրի ղեկավարներ կներկայացվեին Եվրոպական դատարանին ինչպես դա արվեց Սերբիայի ղեկավարների հարցում: Նման անօրինականությունները հանգեցրին «Հարսնաքարի» եվ Գորիսի հայտնի սպանությանը, որը փաստորեն հովանավորվեց Երկրի ղեկավար համարվող Ադրբեջանի նախկին քաղաքացու կողմից:
      Իհարկե հասկանում եմ որ իդէալական քաղաքակիրթ երկրներ չկան, քաղաքակրթութունը երկար տեվող ուսուցման գործնթաց է, եվ որշակի տնտեսական ու բարոյական հենարանի կարիք ունի: Ինձ համար Սկանդինավյան երկրները քաղաքակիրթ երկրներ են եվ չեմ կարծում որ Ռոբիկի ու Սերժիկի նմանները հնարավորություն կունենային ուզուրպացնել իշխաանությունը այդ երկրներում:

  2. անցորդ says:

    Մեր Ոստիկանները Սուրբ են ի համեմատ ՜՜քաղաքակիրթ երկրների պրոֆեսիոնալ ոստիկանների՜՜ :

    ՜՜Պարզապես քաղաքակիրթ երկրներում ոստիկանները գործում են պրոֆեսիոնալ՜՜ ՝

    https://www.youtube.com/watch?v=8qUT2uPVlvg

    Արամ Աբրահամյանին՝ – հուսով եմ դիտանյութը նայելուց հետո հոդվածը կխմբագրեք և մասնագիտական պատիվը փրկելու համար ներեղություն կխնդրեք ապատեղեկատվություն տարածելու համար:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Սիրելի Հակոբ եւ անցորդ: Շնորհակալություն իմ մասնագիտական պատվի համար մտահոգվելու համար: Իմ համեստ անձի վրա մտասեւեռված ընթերցողենրի հետ, որոնց նկատակը ինձ սխալ հանելն է, ես բանավեճի մեջ չեմ մտնում: Անիմաստ է: Բոլոր դեպքերում շնորհակալ եմ՝ իմ գրածների նկատմամբ ուշադրության համար:

    • Galust Yenokyan says:

      Հարգելի Անցորդ, Ձեր կատարած համեմատությունը բոլորովին անհամապատասխան համադրություն է, դուք համեմատում եք 300 միլիոնանոց երկրի իրավապաշտպաններին ձ միլիոնանոց, խիստ ազգային համույթով մի երկրի իրավապաշտպանների հետ:Թերեվս կարելի է համեմատել ԱՄՆ Ռուսաստանի հետ, իսկ Հայաստանը գուցէ Էստոնիայի, եվ նոր հետեվություններ անեք:Իհարկե Ամերիկայում տարբեր ազգային փոքրամասնություններ ունեն իրենց առանձնահատուկ մոտեցումը , վերաբերմունքը օրենքի եվ այն մենաբանելու առթիվ: Օրինակ մինչեվ անցյալ դարի 70 ական թվականները սակավաթիվ Հայ համայնքի ներկայացուցիչներ են բանտերում եղել, իսկ վերջին տասնամյակներին դրանց թիվը աննախադեպ աճել է: Թերեվս եվ հայերը էվ ուրիշ գաղթական համայնքի ներկայացուցիչներ ավելի քաղաքակիրթ են եղել քան նրանք որ գաղթել են վերջին տասնամյակներին: Սա նաեվ վերաբերում է ոստիկանների շարքերում ներգրավված գաղթականներին: Պիտի ասեմ որ հիշում եմ ինչպես էին գովաբանում հայ անժամանակ իր պարտականությունների ժամանակ սպանված հայ ոստիկանին Լոս Անջելոսում մի տաս տարի առաջ: Ամերիկան կարծում եմ իր չափերի համեմատ եվ հատկապես ապազգային կազմով կարելի է համարել քաղաքակիրթ երկիր, իհարկե եթե համեմատում էք Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի , Բրազիլիայի հետ…իսկ մեր Հայաստանը փորձեք համեմատել Նորվեգիայի, Շվեդիայի հետ…

  3. Spartak says:

    Ինչ քաղաքակրթության մասին խոս կարող է լինել:Բոլոր երկրներում էլ ուժայիններն իրենց վայրենի գործն անում են:Տեսանյութը դրա ապացույցն է:Գլուխը քարը՝ ով ինչ ուզում է թող անի:Եկեք մեր ցավի մասին խոսենք:Իրար կողք դրեք Տիգրան Առաքելյանի արածը/աքլորանալ/ և Լիսկայի բազմաէջանոց հանցագործությունների թվարկումը:Լա՛վ, դրանցում մեկ տոկոսանոց ճշմարտություն էլ չկա՞:Երանի բոլորը հերյուրանքներ լինեին, և մարդ այս երկրի իշխանություններին հավատար: Հանցագործությունները, եթե կարելի է հանցագործություն անվանել, աքլորանալով էլ վերջանար:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Հիշյալ երկրներում ոստիկանները գործում են պրոֆեսիոնալ՝ ոչ թե մեղմ կամ քնքուշ, իսկ եթե չափն անցնում են, ապա այնտեղ կան դատական ատյաններ, որոնք ոստիկանների հետ «օրթաղ» չեն: Ձեր մնացած դատողությունների հետ, հարգելի Սպարտակ, ես համաձայն եմ:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031