Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը չի բացառում, որ կառաջադրվի Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում՝ որպես պատգամավորության թեկնածու: Hayeli.am-ի հետ զրույցում հայտնի դեպքերի պատճառով պաշտոնազրկված մարզպետը, համենայն, դեպս չի հերքել առաջադրվելու մտադրությունների մասին խոսակցությունները: «Դե կտեսնեք, էլի, որ առաջադրվելու լինեմ՝ կտեսնեք, որ չառաջադրվելու լինեմ, էլի կտեսնեք, խի՞ ես վռազում»,- մեզ հետ զրույցում նշեց Սուրեն Խաչատրյանը:
Արդեն երկու օր է լրատվամիջոցների տեղեկություններով 38 ընտրատարածքի թեկնածուի շուրջ կրքեր են բորբոքված, եւ Սուրեն Խաչատրյանը փորձում է ամեն ինչ անել, որ անցնի իր թեկնածուն ՝ «Դավիթբեկյան Ուխտեր» ԵՀԿ խորհրդի նախագահ Ռուդոլֆ Սարգսյանը:
Բանից պարզվում է՝ նախկին մարզպետը դեռ հույսեր ունի, որ Սերժ Սարգսյանը իրեն նոր հնարավորություն կտա եւ ինքը կառաջադրվի : Թերեւս այս հանգամանքով է պայմանավորված Սուրեն Խաչատրյանի վրդովմունքը լրագրողի հարցից՝ «ճի՞շտ է, որ ինքը շահագրգիռ է Ռուդոլֆ Սարգսյանի առաջադրմամբ»: «Դե, հիմա խի՞ ես ենթադրություններ անում, համբերություն չունե՞ս, որ համբերես-տեսնես ինչ ա կատարվելու: Ընդամենը երկու շաբաթվա պատմություն ա, մի շաբաթ համբերի՝ կտեսնես»: Սուրեն Խաչատրյանին հասկացրել են, որ ենթադրություններից զերծ մնալու նպատակով էլ զանգահարել են իրեն, որպեսզի ճշտենք տեղեկություններն ու խոսակցությունները: «Հո, ես քեզ հաշվետու չեմ» , -բղավել է նա:
Եթե պատգամավոր եք ուզում դառնալ, ոչ միայն ինձ, այլեւ ամբողջ մարզին , ինչու ոչ՝ նաեւ ազգին պետք է հաշվետու լինեք: «Շատ ես խոսում արդեն»՝ լրագրողի դիտարկումից հետո իրեն բնորոշ քաղաքակիրթ տոնով ասել է նախկին մարզպետն ու անջատել հեռախոսը:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում