Ամերիկայի բեյսբոլի գլխավոր լիգայի «Նյու-Յորք Յանկիզ» թիմի առաջատար խաղացող Ալեքս Ռոդրիգեսը դոպինգային սկանդալում հայտնվելու պատճառով որակազրկվել է 211 խաղով:
Բեյսբոլիստը այն խաղացողների ցուցակում է, ովքեր պարբերաբար օգտագործել են արգելված խթանիչներ: Մասնավորապես, Ռոդրիգեսը երկար ժամանակ արհեստականորեն ավելացրել է քաշը: Նրա որակազրկումը ուժի մեջ է մտնելու օգոստոսի 8-ից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ