Ռուսաստանցի մարաթոնյան լողորդներ Օլեգ Սոֆյանիկը եւ Շամիլ Ալիմուրադովը «Հանուն Սիրիայում խաղաղության» նշանաբանով հուլիսի 30-ին Կիպրոսի Պրոտարաս քաղաքից մեկնարկելով` լողալով հաղթահարել են 150 կմ եւ օգոստոսի 3-ին հասել Սիրայի ափ: Սակայն սիրիական ափային անվտանգության ծառայության մոտորանավակը նրանց թույլ չի տվել մտնել երկիր` լողանցումը Սիրիայի իշխանությունների հետ նախապես չհամաձայնեցնելու պատճառով:
Լողորդներն իրենց ուղեկցող նավով ստիպված վերադարձել են Լառնակա:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ