Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մայրաքաղաքում շարունակվում են մայթերի սալապատման աշխատանքները

Օգոստոս 06,2013 14:57

Երևանի քաղաքապետարանի 2013 թվականի տարեկան ծրագրով մայրաքաղաքի վարչական շրջաններում նախատեսված է իրականացնել շուրջ 25000 քմ մակերեսով մայթերի սալապատման աշխատանքներ:

Այս պահի դրությամբ ծրագիրն ավարտվել է գրեթե 70 տոկոսով`ընդգրկելով 16000 քմ տարածք: Գարնանից մեկնարկած աշխատանքների արդյունքում հատվածաբար նորերով են փոխարինվել Աբովյան, Արամի, Չարենցի, Տերյան, Ամիրյան, Կորյուն, Սարյան, Խորենացի, Թումանյան փողոցների, Մաշտոցի, Բաղրամյան,Սայաթ-Նովայի պողոտաների և Դավթաշենի այգու բետոնե սալիկները:

Որոշ հատվածներում վերատեղադրվել, հարթեցվել ու ամրացվել են նախկին սալիկները` այդպիսով ի չիք դարձնելով նաև կոտրված կամ վնասված սալիկների հետևանքով վնասվածքներ ստանալու հավանականությունը:

Փոխվել են նաև Շառլ Ազնավուրի անվան հրապարակի, Վարդան Մամիկոնյանի արձանին հարակից տարածքի, Ս. Սարգիս և Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիներ տանող ճանապարհների սալիկները:

Տեղադրման համար օգտագործվում են 6.0 սմ հաստությամբ բետոնե սալիկներ, որոնց որակը պարտադիր պետք է բավարարի մրցույթով սահմանված տեխնիկական պահանջներին: Մայթերի սալապատման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2013 թվականի 3-րդ եռամսյակում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031