Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սրտաբան Տիգրան Պողոսյան. «Հայաստանում սիրտ-անոթային հիվանդությունները շատ հաճախ նկատվում են երիտասարդների մոտ»

Օգոստոս 06,2013 14:53

Սրտաբան Տիգրան Պողոսյանն այսօր «Երկու երես» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման պատճառները եւ դրանց կանխարգելման միջոցները:

Տիգրան Պողոսյանի խոսքերով, սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման համար ամենառիսկայինը ժառանգական գործոնն է, որն անհնար է փոխել, սակայն կան մեթոդներ, որոնք կիրառելու դեպքում հնարավոր կլինի կանխարգելել հիվանդության զարգացումը:

«Սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելման միջոցների մասին բոլորը լավ տեղեկացված են, ազգաբնակչության կողմից ընդամենը պահանջվում է ավելի շատ կամքի ուժ՝ կանոնները պահպանելու համար, այսինքն` առողջ ապրելակերպ, ճիշտ սնունդ, ֆիզիկական ակտիվություն, վնասակար սովորությունների, ինչպիսիք են ալկոհոլը եւ ծխելը, նվազեցում, որոնք սիրտ-անոթային համակարգի վրա ամենաբացասական ազդեցությունն ունեն»,-ասաց բժիշկը:

Ըստ սրտաբանի, սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման գործում մեծ քանակությամբ բացասական ազդեցություն ունեն նաեւ քրոնիկ հիվանդությունները, ինչպիսիք են շաքարային դիաբետը եւ բարձր զարկերակային ճնշումը:

Տիգրան Պողոսյանը ճիշտ չի համարում այն տեսակետը, որ սրտանոթային հիվանդությունների վրա մեծ ազդեցություն ունի ամառվա շոգ եղանակը: Նա նշում է. «Անկախ եղանակային պայմաններից եւ այլ գործոններից, աշխարհում սիրտ-անոթային հիվանդությունները հանդիպման հաճախությամբ եւ մահացության բարձր թվերով զբաղեցնում են առաջին տեղը: Եղանակային փոփոխությունները՝ շոգը, ցուրտը, անձրեւային եղանակները կարող են միայն որոշ չափով նպաստել»: Բժշկի խոսքերով, շոգ եղանակը կարող է անդրադառնալ բոլորի վրա՝ հատկապես երեխաների եւ տարիքով մեծ մարդկանց վրա:
Խոսելով Հայաստանում սիրտ-անոթային հիվանդությունների պատճառների մասին, Տիգրան Պողոսյանը հայտարարեց, որ Հայաստանում եւ ընդհանրապես հայ հասարակության մոտ շատ են հանդիպում սրտային հիվանդությունները. «Մեր անամնեզին գենետիկորեն ծանրաբեռնված է սրտային հիվանդությունների առումով: Դա պայմանավորված է ոչ միայն գենետիկորեն, այլեւ գալիս է մեր սխալ ապրելակերպից: Ծխելու սովորությունը շատ է չարաշահվում մեր հասարակության կողմից, այդ իսկ պատճառով շատացել են սրտային հիվանդությունները եւ ավելի հաճախ նկատվում են երիտասարդների մոտ»:

Նա նաեւ կարծում է, որ մեկ այլ հանգամանք, որը նպաստում է հիվանդության զարգացմանը, բժշկին ուշ դիմելն է, ինչի պատճառով մարդիկ հետագայում տուժում են:

Օֆելյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031