Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Իրանի իսլամական հանրապետությունը խիստ շահագրգռված է արցախյան հարցի շուտափույթ կարգավորմամբ». իրանագետ

Օգոստոս 06,2013 14:38

«Երկու նախագահների միմյանց հանդիպելը շատ կարևոր էր, որի ընթացքում նորընտիր նախագահը շեշտել է այն հանգամանքը, որ Հայաստանը մշտապես միջազգային կազմակերպություններում պաշտպանել է Իրանի դիրքորոշումները կամ այդ դիրքորոշումներին մոտ դիրքորոշում է արտահայտել: Հայտնի է, որ միջազգային կազմակերպությունները Իրանի իսլամական հանրապետության համար խնդիրներ ստեղծող հիմնական կառույցներն են հանդիսանում եւ այս ուղղությամբ Հայաստանի դերի կարևորումը հուսադրող է եւ մենք կարող ենք միեւնույն վերաբերմունքը ակնկալել Իրանից»,- այս մասին, այսօր «Արմատ» մամուլի ակումբում անդրադառնալով Իրանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանն ու Իրանի նախագահի երկուշաբթի կայացած հանդիպմանը, ասաց իրանագետ Ռուդիկ Յարալյանը:

Ըստ նրա` Իրանի իշխանություններն այսօր խորությամբ են գիտակցում Ադրբեջանի քրեաօլիգարխիկ իշխանությունների ծավալապաշտական մկրտումները. «Եթե իրենք որեւէ կերպ տուրք տան այդ նկրտումներին, ապա հաջորդը կարող է լինել Իրանի թուրքախոս բնակչություն ունեցող տարածքների խնդիրը: Համոզված եմ, որ Իրանի իսլամական հանրապետությունը խիստ շահագրգռված է արցախյան հարցի շուտափույթ եւ արդարացի լուծման կարգավորմամբ»,-ընդգծեց իրանագետը, հավելելով, որ շահագրգռվածությունը պայմանավորված է նաեւ այն տրամաբանությամբ, որ Իրանը կարող է լուրջ երաշխիքներ ստանալ՝ հարավկովկասյան նավթագծերը չեն ենթարկվի վտանգի, որոնք ենթադրում են մեծ ծավալի ապրանքաշրջանառություն:

Վերջինիս փոխանցմամբ` ԱՄՆ շարունակում է ճնշումների քաղաքականությունը, որն արտահայտվեց երդմնակալությունից օրեր առաջ. «Միացյալ նահանգները ճնշումներ է իրականացրել Թեհրանի նկատմամբ: Եվ այսօր այդ ճնշումներն ավելի ժամանակավրեպ են, քանի որ բոլորը գիտեն Իրանի նորընտիր նախագահի բարի դրացիական վերաբերմունքը արեւմուտքի հետ բանակցությունները շարունակելու եւ խնդիրները խաղաղ ճանապարհով կարգավորելու վերաբերյալ: Հարաբերությունները՝ արևմուտքի հետ»:

Յարալյանը հավանական է համարում, որ ապագայում Հայաստան գազ կներկրվի նաեւ Իրանից. «Գազամուղը, երբ նախագծվեց եւ հետագայում իրականություն դարձավ Հայաստանի եւ Իրանի միջեւ, նախատեսված էր տրամաչափը մեծացնելու, ինչպես նաեւ՝ հետագայում Հայաստանը դարձնելու կապի տարանցիկ երկիր: Եվ այս տեսանկյունից ես իրատեսական եւ հավանական եմ համարում»,-ասաց նա:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Լուսանկարը՝ «Արմենպրեսսի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031