Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Ամբաստանյալները կսպասեն այնքան, մինչ դատախազը արձակուրդից գա

Օգոստոս 06,2013 14:29

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտնեց, որ դատախազ Վ.Միլիտոնյանը արձակուրդում է եւ կվերադառնա օգոստոսի 12-ին: Եվ քանի որ այդ մասին դատարանը կարճ ժամանակահատվածում է տեղեկացվել, ուստի դատախազին մեկ այլով փոխարինելու հարցը դարձավ դժվար:

Դատարան չէին բերվել ամբաստանյալներ Արթուր Պետրոսյանը, Ալբերտ Հակոբյանը, Ալլա Մախովան, Գագիկ Քերոբյանը, Արտաշես Բաղումյանը, Կարեն Արզումանյանը, Լեւոն Շահինյանը, Սահակ Սահակյանը, Արմինե Գրիգորյանը: Այսօր սպասվում էին պաշտպանական ճառերը, որոնք, ըստ դատարան ներկայացած պաշտպանների, արդեն պատրաստ էին:

Հիշեցնենք, որ մեղադրողի մեղադրական ճառից հետո նրա ուղղությամբ շիշ նետվեց, եւ հարուցված քրեական գործի վարույթը գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում:

Ըստ մեղադրանքի կողմի, Արթուր Պետրոսյանը մեղադրվում է ՀՀ ԱՆ «Հրազդան» և «Սևան» քրեակատարողական հիմնարկներում պատժի կրման ընթացքում, իրացնելու նպատակով, ամբաստանյալ Ալբերտ Հակոբյանի օժանդակությամբ, մայիսի 3-ին Գագիկ Քերոբյանից թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու համար: Նա անցյալ տարվա. օգոստոսի 8- 21-ն ընկած ժամանակահատվածում իր կնոջ՝ Ալլա Մախովայի օժանդակությամբ ձեռք էր բերել ընդհանուր 14 դեպքով «քննությամբ դեռևս չպարզված անձանցից» խոշոր չափերով «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց պարունակող դեղահաբեր:
Ալբերտ Հակոբյանը, ըստ գործի նյութերի, օժանդակել էր «Հրազդան», այնուհետև «Սևան» քրեակատարողական հիմնարկ տեղափոխված՝ դատապարտյալ Արթուր Պետրոսյանին՝ թմրամիջոց պարունակող դեղահաբերի ապօրինի ձեռք բերման և իրացնելու հետ կապված։
Գագիկ Քերոբյանի դեպքում պարզ է դառնում, թե ինչ քանակի թմրանյութի մասին է ակնարկում մեղադրանքը պաշտպանող դատախազը: Խոսքը Քերոբյանի կողմից րնդհանուր 0,015 գրամ «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց պարունակող թվով 2 դեղահաբի մասին է:
Արտաշես Բաղումյանն էլ Դավիթաշեն 2-րդ թաղամասում գտնվող «Երևան-Սիթի» հանրախանութի մոտ հանդիպել էր թմրամիջոցների իրացման գործում Արթուր Պետրոսյանին օժանդակող Ալբերտ Հակոբյանին: Նրան վճարվել էր 52.000 ՀՀ դրամ գումար՝ նրանից ապօրինի ձեռք էր բերվել զգալի չափի՝ 0.008 գրամ «բուպրենորֆինի» 1 դեղահաբ, որը չի հասցրել գործածել, քանի որ ձեռք բերելուց հետո բռնվել և բերման է ենթարկվել ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն :

Դատական նիստը նշանակվեց օգոստոսի 16-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031