Ուկրաինացի հայտնի պատմաբան և հրապարակախոս Վիկտոր Շեստակովն իր աջակցությունն է հայտնել Ուկրաինայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնությանը: Հայտնում է «Անալիտիկա» լրատվականը, որի հետ զրույցում Շեստակովն ասել է, որ 1915թ. հայերի զանգվածային ոչնչացումը անվիճելի փաստ է:
«Հայերի համակարգված ոչնչացումը կատարվում էր նաև 19-րդ դարում: Ազգային-քաղաքական ցեղասպանությունը զուգակցվում էր ռազմական ցեղասպանության հետ, այսինքն` իրագործվում էր ռազմական հանցագործություն», – ասել է պատմաբանը:
Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը Գերագույն Ռադայում գրանցվել է հունիսի 6-ին: Համար 2254 օրինագծի նախաձեռնողներն են պատգամավորներ Վիլեն Շատվորյանը և Արսեն Ավագովը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ