Երեւանի քաղաքապետարանի դիմաց ոստիկանների եւ նստացույցի մասնակիցների միջեւ փոքրիկ միջադեպ գրանցվեց:
Վիճաբանությունը սկսվեց, երբ նստացույցի մասնակիցները, արեւից պաշտպանվելու համար, անձրեւանոցները` փոքրիկ աթոռներին փակցրած, փորձեցին նստել: Ոստիկանները խոչընդոտում էին ու թույլ չէին տալիս:
«Զոնտիկն էլ իրավունք չունե՞նք աթոռի վրա փակցնել»,- հարցրեց Գոռ Առաքելյանը:
«Վսյո, հանեցիր»,- պատասխանեց ոստիկանը:
Կարդացեք նաև
Ակտիվիստ Սեւակ Մամյանը իրավական ակտ պահանջեց, ոստիկանն էլ մի կողմ հրելով, ասաց` էն կողմ կանգնիր. «Հեռու կանգնիր ինձնից, իրավունք չունեք, հասկացաք, չհասկացողների համար Աղի հանքում դպրոց են բացել: Կինո՞ եք սարքում»:
«Դուք եք կինո սարքում, ձեր պատճառով մեր ընկերը հիվանդանոցում է, դուք զոնտիկը չեք թողնում աթոռի վրա կապեմ: Պարտադիր է սաղին հիվանդանոց տանեն»,- հակադարձեց Վահագն Մինասյանը:
Վերջում ոստիկանները լուռ հեռացան, իսկ ակտիվիստները անձրեւանոցներով՝ փակցրած աթոռների վրա, նստեցին:
[soundcloud url=”https://api.soundcloud.com/tracks/104232374″ iframe=”true” /]
Արփինե ՍՒՄՈՆՅԱՆ