Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վարդան Հարությունյան. «Ով զարմանք, իմ 2000 դրամը չեք գրպանելու»

Օգոստոս 06,2013 13:11

«Իրավունքի եւ ազատության կենտրոնի» ղեկավար Վարդան Հարությունյանն այսօր Երեւանի քաղաքապետարանի ընդունարան է մուտքագրել հետեւյալ դիմումը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

«Քաղաքապետարանի կողմից ավտոկայանատեղիների բացարձակ ապօրինի (տես` «Ապօրինությունների ռեկորդային քանակ» հոդվածը) նոր կարգի պահանջների համաձայն ես, ավելի մեծ վնասներից խուսափելու նպատակով, ստիպված եմ եղել օգոստոս ամսվա համար վճարել 2000 դրամ:

Հետագայում քաղաքապետարանը, քաղաքացիների սպասվող բողոքներից սարսափած, որոշեց այդ ապօրինի կարգի կիրառումը սկսել ոչ թե օգոստոսից, այլ` սեպտեմբերից: Մամուլից, մասնավորապես Aravot.am կայքից տեղեկացա, որ, ով զարմանք, իմ 2000 դրամը չեք գրպանելու եւ իմ դիմումի համաձայն այն կարող եք վերահաշվարկել եւ փոխանցել որպես սեպտեմբեր ամսվա վճար: Ահա այդ կապակցությամբ իմ դիմումը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031