Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քաղաքացիների բարձրացրած հարցերին անմիջապես համապատասխան ընթացք է տրվում

Օգոստոս 06,2013 12:51

Մայրաքաղաքի բնակչության կողմից բարձրացվող հարցերին ծանոթանալու, դրանց հնարավորին արագ լուծումներ տալու, ինչպես նաև քաղաքացիների կողմից առաջարկներ ստանալու նպատակով Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում, քաղաքապետարանի ենթակայության ծառայություններում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործող թեժ գծի հեռախոսահամարները ամենատարբեր հարցերի շուրջ շարունակում են ստանալ բազմաթիվ հեռախոսազանգեր: 

Այսպես. Երևանի քաղաքապետարանի թեժ գծի 514-152, 514 – 187, 514-236 հեռախոսահամարներին, հուլիս ամսվա ամփոփ տվյալներով, ստացվել է
3113 հեռախոսազանգ, որից 720-ի վերաբերյալ մեկ աշխատանքային օրվա կատարման ժամկետով տրվել են համապատասխան հանձնարարականներ: 2393 զանգերի մասով քաղաքացիներին անմիջապես տրամադրվել է պահանջվող տեղեկատվության վերաբերյալ խորհրդատվություն:
Վերը նշված ժամանակահատվածում վարչական շրջանների աշխատակազմերում գործող թեժ գծերի հեռախոսահամարներին ստացվել է 396 հեռախոսազանգ: Բարձրացված հարցերին տրվել են համապատասխան լուծումներ:
ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի 1-08 թեժ գծի հեռախոսահամարին քաղաքապետարանի իրավասության շրջանակում բարձրացված հարցերի վերաբերյալ ստացված զանգերի քանակը 259-ն է: Բոլոր հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ և համապատասխան լուծումներ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031