Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Նստացույցի մասնակիցը դիմելու է բուժհաստատություն

Օգոստոս 06,2013 12:32

Երեւանի քաղաքապետարանի դիմաց նստացույց անող Վահագն Մինասյանը պատմեց, որ նստացույցի մասնակից Սուրեն Սահակյանը քիչ առաջ տուն է գնացել` ծնողների հետ խորհրդակցելու, թե առողջական խնդիրների համար որ բուժհաստատությունն է դիմելու:

Ինչպես արդեն հաղորդել ենք՝ Սուրեն Սահակյանի ինքնազգացողությունն այսօր առավոտյան վատացել է, եւ ակտիվիստները շտապ օգնություն են կանչել:

«Մի քանի օր շարունակ տարբեր ժամերի նկատվում էր ջերմության բարձրացում: Երեկ ցերեկը կտրուկ բարձրացավ , գնաց տուն, հանգստացավ մոտ երկու ժամ, ջերմությունը 38 աստիճան էր: Երեկոյան շտապ օգնություն կանչեցինք տեղափոխեցին Ս. Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց: Սիստեմա էին միացրել, վիճակը թեթեւացել էր: Գլխավոր բժիշկը մոտեցել էր, խնդրել էր հազալ ու առանց որեւէ հետազոտության հայտարարել էր, որ բրոնխիտ է: Հետո Սուրենին ասել էին կամ պետք է տեղափոխվի վճարովի թերապիայի բաժանմունք կամ գնա տուն: Սուրենը հեռացել էր`հրաժարվելով այդ բուժհաստատության ծառայություններից, բայց նրանից պահանջել էին վճարել գիշերվա ծառայության դիմաց: Սուրենը հրաժարվել է վճարել` պնդելով, թե դատական կարգով կարող են պահանջել վճարումը եւ կատետրով եկել էր այստեղ:

Ջերմությունը չափեցինք 38 աստիճան էր, ինքնազգացողությունը լավ չէր: Հրավիրեցինք շտապ օգնություն: Առանց ջերմությունը չափելու առաջարկեցին միանգամից ջերմիջեցնող սրսկել` այնինչ նրա առողջական վիճակից ելնելով գուցե միանգամից ջերմություն իջեցնելը սխալ լիներ: Նրանք խորհուրդ տվեցին ուղղակի հեռու մնալ արեւից ու առաջարկեցին տեղափոխել մեր նախընտրելի հիվանդանոց, բայց արդեն անվստահություն էր ներշնչում նրանց ոչ պրոֆեսիոնալ մոտեցումը, հրաժարվեցինք: Սուրենը քիչ առաջ գնաց տուն, որ ծնողների հետ խորհրդակցի որ բուժհաստատություն պետք է մեկնի եւ վերցնի անհրաժեշտ պարագաները»,- պատմեց Վահագն Մինասյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ամոթ ոստիկաններին, քաղաքապետին իր քաղաքապետարանով, երկրի նախագահին: Հազար ամոթ:
    Հա՜՝ «արդարադատության» մասին էլ չեմ խոսում:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031