Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Սամվել Հարությունյանը Սերժ Սարգսյանին կոչ է անում հանձնարարական տալ՝ Սուրիկ Խաչատրյանի դեմ

Օգոստոս 06,2013 12:15

«Որեւէ նորմալ երկրում այդ հայտարարություններից մեկ փաստն անգամ բավական է, որպեսզի անմիջապես քրեական գործ հարուցվեր եւ պատժվեր այդ հանցագործությունների հեղինակը: Իսկ մեզ մոտ ակնհայտ է, որ իրավապահները սպասում են Սերժ Սարգսյանի հրահանգին: Մինչեւ նա համապատասխան ցուցում չտա՝ քրեական գործ չի հարուցվի: Առավել եւս՝ չի կալանավորվի Սուրիկ Խաչատրյանը»,- այսօր Aravot.am-ին ասաց Գորիսի՝ 1992-94թթ քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ Սամվել Հարությունյանը:

Հիշեցնենք, որ ոստիկանությունը նրան հրավիրել էր՝ զրուցելու իր կյանքի անվտանգությանը սպառնացող հայտարարության թեմայով, սակայն Սամվել Հարությունյանը հրաժարվել էր ներկայանալ՝ ասելով, որ նախ պետք է քրգործ հարուցեն Սուրիկ Խաչատրյանի դեմ եւ նրան կալանավորեն, նոր ինքը այդ հարցով կգնա բաժին:

Սամվել Հարությունյանի խոսքերով՝ «Ես էլ կոչ եմ անում, որ եթե այդպես է Հայաստանում պետական կառույցներում դրվածքը, որ նման դեպքերում պետք է գործող նախագահը հանձնարարական տա, ես պահանջում եմ, որ Սերժ Սարգսյանը այդ հանձնարարականը տա, ինչպես տվել է մի քանի այլ դեպքերում: Թող հիմա տա այդ հանձնարարականը, որպեսզի բազմաթիվ՝ հազարավոր հանցագործությունների այդ հեղինակը վերջապես կանգնի օրենքի առաջ եւ կրի քրեական պատասխանատվություն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ASHOT says:

    Ողջ ժողովուրդը անհամբեր սպասում է այդ որոշմանը պարոն Սերժ Սարգսյան…………

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031