Ռուսաստանցի թենիսիստուհի Մարիա Շարապովան գլխավորել է Forbes հանդեսի վարկածով աշխարհի ամենահարուստ մարզուհիների ցուցակը: Նրա տարեկան եկամուտը կազմել է $29 միլիոն, որից 23 միլիոնը գոյացել է հովանավորական պայմանագրերից եւ միայն 6 միլիոնն է մրցանակային գումար: Հանդեսի հաշվարկներով Շարապովան մարզական կարիերայի ընթացքում գովազդատուներից ստացել է $ 180 մլն. իսկ կորտում վաստակել է 27 միլիոն: Հաջորդ երեք հորիզոնականները նույնպես զբաղեցրել են թենիսիստուհիները՝ Սերենա Ուիլյամսը՝ $ 20,5 միլիոն, Լի Նան՝ 18,2 եւ Վիկտորիա Ազարենկոն՝ 15,7:
Տարեկան ամենաբարձր եկամուտ ունեցող մարզիկն ամերիկացի գոլֆիստ Թայգեր Վուդսն է՝ $ 78,1 միլիոնով: Նրան հաջորդում են թենիսիստ Ռոժե Ֆեդերերը՝ 71,5 եւ բասկետբոլիստ Կոբե Բրայանթը՝ 61,9 միլիոն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ