Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ն աշխատում է արտագաղթի կասեցման ծրագրի վրա

Օգոստոս 06,2013 11:27

Հատված ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի հետ հարցազրույցից:

– Պարոն Մինասյան, սոցիալական այս աննախադեպ լարվածության շրջանում ընդդիմադիր համարվող «Հայ հեղափոխական դաշնակցություն»-ը շատ պասիվ է ու քաղաքական դաշտում որեւէ գործունեություն չի ծավալում։ Մինչդեռ հասարակությունը Ձեր կարիքը շատ ունի։ Ինչո՞վ է ընդհանրապես զբաղված ՀՅԴն։

– «Հայ հեղափոխական դաշնակցություն»-ը ինչպես միշտ, գործում է Հայաստանում ու իր ծրագրերն իրականացնում թե՛ կուսակցական, թե՛ հանրային նշանակության հարցերի փուլում աշխատանքներ կատարելու միջոցով։ Բնականաբար, թեեւ արձակուրդային շրջան է, բայց մենք աշխատում ենք Հայաստանի առջեւ ներկա փուլում ծառացած խոշորագույն մարտահրավեր համարվող արտագաղթի կասեցման ծրագրի վրա եւ հուսով ենք, որ ակտիվության շրջանին համապատասխան՝ մենք մեր այս առաջարկությունները կներկայացնենք, կհրապարակենք եւ հանրությանը կփորձենք համախմբել այդ ծրագրերի շուրջ։ Իսկ երկրորդ կարեւոր հարցը, որն այժմ քննարկում ենք, վերաբերում է տրանսպորտի ռազմավարությանը։ Դրա հետ կապված՝ կան առաջարկներ, որոնց շուրջ մենք նույնպես աշխատանքներ ենք տանում։

– Ընդդիմություն համարվող «Ժառանգություն» կուսակցությունը մոտավորապես 20 օրվա համար Ազատության հրապարակը «բրոնյա» է արել՝ հանրահավաքներ անցկացնելու նպատակով։ Չե՞ք կարծում, որ եթե «Ժառանգություն»ն ակտիվանա, Ձեր կուսակցությունն իր առաջարկներով կհայտնվի «լուսանցքից» դուրս։

– Չեմ կարծում, քանի որ ամեն մեկն իր ռազմավարությունը, իր տակտիկան ունի, մենք էլ ենք աշխատում, հաջողություն եմ մաղթում բոլոր քաղաքական ուժերին, ովքեր որ կփորձեն ակտիվ լինել այս ընթացքում։ Բայց նշեմ, որ «Դաշնակցություն»–ը միշտ էլ ակտիվ է եղել ու շարունակում է լինել։ Իհարկե, չգիտեմ, թե Ձեր նշած ակտիվությունն ասելով՝ ինչ նկատի ունեք, եթե հրապարակային լինելն է ակտիվության չափորոշիչը, ապա մենք դա պլանավորում ենք առավել ակտիվ ժամանակահատվածում իրականացնել։ Ու նաեւ հասարակության համախմբման միջոցն ապահովել։

Զրուցեց Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031