Կարկուտից տուժած արմավիրցիների համար բացված հիմնադրամը կգործի եւս 9 օր, եւ միայն ամսի 15-ին գումարները կփոխանցվեն հասցեատերերին, այս մասին «Հրապարակի» լրագրողին տեղեկացրել է Հանրապետական խմբակցության պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը, ում նախաձեռնությամբ էլ բացվել էր հիմնադրամը։ «Մենք պայմանավորվել ենք բոլորի հետ։ Չնայած նշել էինք, թե հիմնադրամը կգործի մինչեւ օգոստոսի 1-ը, բայց քանի որ հնարավոր է, որ մարդկանց կատարած փոխանցումները դեռ նստած չլինեն հաշվի վրա, դրա համար որոշել ենք հետաձգել մինչեւ օգոստոսի 15-ը»,- ասել է Ալեքսան Պետրոսյանը։ Հիմնադրամին փոխանցվել է 240 միլիոն դրամ, ընդ որում 5 մլն-ն՝ օգոստոսի 1– ից հետո, թեպետ կարկտահարության պատճառած վնասը 25 միլիարդ դրամ էր հաշվվում:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում