Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ ոք չի կարող ասել, թե ովքեր կլինեն պայքարի առաջամարտիկները

Օգոստոս 06,2013 10:33

Տարիներ շարունակ հայ հանրությունը մի բան է պահանջում իշխանությունից. առանց ինձ տեղեկացնելու, առանց իմ կարծիքը հարցնելու որոշումներ մի կայացրու։ Մանավանդ՝ դա նաեւ օրենքի պահանջն է։ Բազում օրենքների մեջ անգամ ամրագրված են հանրային քննարկումներ անելու, շահագրգիռ խմբերի կարծիքը հաշվի առնելու, ապա տվյալ որոշումը հրապարակայնացևելու նորմերը։

Բայց «սեւին սապոնն ինչ անի»՝ իշխանությունն անխռով իր գործն առաջ է տանում, հաշվի չառնելով հանրային կարծիքը եւ հակահասարակական օրենքներ ընդունելով։ Սակայն եթե տարիներ առաջ այդ պրակտիկան բավական անխափան գործում էր, հիմա, ինչպես ասում են, ավելի ու ավելի է ոտները քարին դեմ առնում։

Օրինակները, ցավոք, այնքան էլ շատ չեն, բայց նախադեպային նշանակություն ունեն եւ դոմինոյի էֆեկտի վերածվելու հավակնություն։ Այս առումով տրանսպորտի թանկացման որոշումն ամենադիդակտիկն է։

Ո՞րը կլինի հաջորդը՝ ապօրինի ավտոկայանատեղիների հա՞րցը, բուհակաև ուսվա՞րձը, կենսաթոշակներն ուշացնե՞լը, թե՞ այլ խնդիր՝ կերեւա առաջիկայում։

Մի բան պարզ է, որ ՀՀ քաղաքացին այլեա նախկինը չէ. նա պատրաստ է պաշտպանել իր իրավունքները, եւ դրա համար նրան առանձնապես ուղղորդել, առաջնորդել, հուշել պետք էլ չէ։ Ուղղակի ոչ ոք չի կարող ասել, թե ինչը կկպչի հայ մարդու «ներվին», ինչից նա կզայրանա ու նորից փողոց կելնի։ Ոչ ոք չի կարող ասել նաեւ, թե ովքեր կլինեն այդ պայքարի առաջամարտիկները՝ շոու-բիզնեսի ներկայացուցիչնե՞րը, լրագրողնե՞րը, թե՞ տնային տնտեսուհիները:

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031