Նստացույց հայտարարած երիտասարդներից Սուրեն Սահակյանը գիշերը տեղափոխվել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ hիվանդանոց: Բժիշկներն ախտորոշել են արևահարություն, Սուրենի ջերմությունը 40 աստիճանից չի իջնում…
Հիշեցնենք, որ ոստիկանությունը 11 օրերի ընթացքում նստացույցի մասնակիցներին չթույլատրեց վրան կամ հովանոց տեղադրել:
Հիվանդանոցում բժիշկները պայման են դրել Սուրեն Սահակյանի առջև՝ կամ տեղափոխվում ես վճարովի բաժանմունք, կամ վեր կաց գնա հիվանդանոցից:Այսօր առավոտյան Սուրեն Սահակյանից հիվանդանոցում պահանջել են գումար: Այս պահի դրությամբ Սուրենը դուրս է գրվել հիվանդանոցից կատետրը ձեռքին եկել է քաղաքապետարան: Նրա վիճակը մնում է անփոփոխ:
Թեհմինե Ենոքյան