Օգոստոսի 6-ին, ժամը 07.37-ին ահազանգ է ստացվել, որ «Երևան ՋԷԿ»-ի մոտակայքում ծուխ է նկատվում:
Դեպքի վայր է մեկնել հինգ մարտական հաշվարկ, որոնցից մեկը` ջրատար, մյուսը` փրփրահեղուկով:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բագրատունյաց պողոտայի թիվ 81 հասցեում` «Դողագործ» (անվադողերի գործարան) ՓԲԸ-ում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.55-ին: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
ԱԻՆ