Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ցանկանում եմ, աղջկաս ձեռքերն էլ փոշոտվեին այնպես, ինչպես մեր տունն ենք մաքրում»

Օգոստոս 05,2013 22:32

Այսօր  «Էրեբունի» սրահում տեղի ունեցավ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի 6-րդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել է 120 պատանի աշխարհի 15 երկրից:

Սփյուռքի նախարարի տեղակալ Վահե Ջիլավյանի խոսքով` «Արի տուն» ծրագրի գնահատականն այն է, որ մասնակիցների թիվը տարեցտարի ավելանում է: Համահայկական ծրագրերի վարչության պետ Ատոմ Մխիթարյանը, ավանդույթի համաձայն, մասնակիցներից ամենակրտսերին` Լիբանանից Ակասիա Մարիա Ազատյանին հագցրեց «Արի տուն» ծրագրի տարբերանշանով վերնաշապիկը և գլխարկը:

_MG_7015

Մասնակիցներին ողջունելու էին եկել 2-րդ տարին անընդմեջ հյուրընկալ ընտանիքի ներկայացուցիչ Շենգավիթ համայնքից` Վիկտորիա Մարտիրոսյանը և 6-րդ փուլում 3 սփյուռքահայ պատանի հյուրընկալած Երևանի Խ.Աբովյանի անվան թիվ 2 դպրոցի տնօրեն Իռեն Հակոբյանը:

Շնորհակալական խոսքով հանդես եկավ Մոսկվայում ՀՀ դեսպանությանը կից հայկական կիրակնօրյա «Վերածնունդ» դպրոցի հայոց լեզվի ուսուցչուհի Իրինա Տարոնացին, ով Հայրենիք է բերել դպրոցի սաներից բաղկացած մի խումբ. «Հուզիչ է այն պահը, երբ արցունքն աչքերին ասում են, որ առաջին անգամ են ոտք դրել հայրենի հողի վրա»,-ասաց  նա:

Բացման հանդիսավոր արարողության ընթացքում Գերմանիայից ժամանած Արփի Գույումճյանի մայրիկը` Անահիտ Հովսեփյանը, հանդես եկավ  առաջարկով. «Ես շատ կցանկանայի, որ հայրենաճանաչության այս ծրագրի ընթացքում երեխաներն ինչ-որ բան անեին. ծառ տնկեին, փողոց մաքրեին: Իմ աղջկա ձեռքերն էլ փոշոտվեին այնպես, ինչպես մեր տունն ենք մաքրում»,-ասաց նա, հույս հայտնելով, որ աղջիկը շատ կհավանի  Հայաստանը:

 

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031