Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարությամբ է հանդես եկել, ասելով, թե Սիրիայի հարցով քաղաքական կարգավորման խնդրում անհնար է առաջընթացի հասնել, քանի դեռ ահաբեկչությունը չի ջախջախվել։ Նրա խոսքով՝ ահաբեկիչների հետ որեւէ գործարքի հնարավորությունը բացառված է: Այս մասին գրում է սիրիական Sana news agency-ն:
Ասադը նաեւ հայտնել է, որ եթե հաղթանակի հասնեն ահաբեկչության դեմ այս համաժողովրդական պատերազմում, ապա այդ ժամանակ ելք գտնելը հեշտ կլինի ու Սիրիան կկարողանա հաղթահարել ճգնաժամը մի քանի ամսվա ընթացքում, բացի այդ, ըստ նրա` «Այն ինչ տեղի է ունենում Սիրիայում, շահում է միայն մեկ կողմ՝ Իսրայելը»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև