Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Թեհրանում դռնփակ հանդիպում է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ: Այս մասին հաղորդում է Anadolu agency-ն նշելով, որ Ռոուհանիի նախագահ դառնալուց հետո դա Թուրքիայի ու Իրանի միջեւ բարձր մակարդակի առաջին հանդիպումն է:
Գործակալության փոխանցմամբ`հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմանի համագործակցության եւ տարածաշրջանային մի շարք խնդիրներ: Չի բացառվում, որ Դավութօղլուն հանդիպելու է նաեւ Իրանի արտգործնախարարի պաշտոնին հրաժեշտ տվող Ալի Աքբար Սալեհիի հետ, որին տվյալ պաշտոնում փոխարինելու է Ջեւադ Զարիֆին:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ