Գուգլի քարտեզների ստեղծման ծրագրի մենեջեր Ջեսիկա Ֆանդը` «Ուայրդ» պարբերականի հետ խոսելով իրենց քարտեզների հաջողությունների մասին, նշել է, որ առաջընթաց կա նաեւ Հայաստանի քարտեզում:
«Այժմ մենք բարձր որակի քարտեզով ենք ծածկել աշխարհի 90%-ը», – ասել է Ջեսիկա Ֆանդը, – «Եթե նախկինում ամբողջ Ասիան կապույտ գույնով էր նշված, հիմա մենք կարող ենք Հայաստանը հայատառ անվանումներով տեսնել, որտեղ իրական ժամանակում երեւում է ամեն մի աննշան վարսավիրանոց կամ սրճարան»:
Խոսելով այժմյան եւ հին քարտեզների տարբերության մասին, նա ասել է, որ հնում քարտեզները ստեղծվում եւ պահվում էին հարուստների, ազդեցիկ մարդկանց, թագավորների մոտ, իսկ սովորական մարդիկ ներգրավված չէին այդ գործընթացին, իսկ այժմ. «Մենք կարող ենք կենցաղային մարդկանց տվյալները ներմուծել, որոնք բոլորից լավ գիտեն եւ բոլորից շատ են սիրում իրենց թաղամասը», – ասել Ֆանդը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ