Այսօր ՌԴ սպորտի նախարար Վիտալի Մուտկոն ընդունել է Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանին:
Նախարարները քննարկել են ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ոլորտում հայ-ռուսական համագործակցության հետագա զարգացման, ինչպես նաեւ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի տարբեր ոլորտներում փորձի եւ տեղեկատվության փոխանակման, համատեղ ուսումնամարզական հավաքների կազմակերպման եւ երկու երկրների մարզական ենթակառուցվածքների համատեղ օգտագործմանը վերաբերող հարցեր:
Ռուսաստանի Դաշնության նախարարն իր գործընկերոջը ծանոթացրել է ՌԴ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի կենտրոնական թանգարանի ցուցանմուշներին, ինչպես նաեւ ՌԴ սպորտի նախարարության ենթակառուցվածքին:
Յուրի Վարդանյանն իր հերթին առաջարկել է հայ մրցավարների համար նրանց որակավորումը բարձրացնելու նպատակով, ինչպես նաեւ մարզական պատվիրակությունների երկկողմ գործնական այցելություններ կազմակերպել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ