Կարգախոսները կարող են օգնել, որպեսզի Ղարաբաղը չթերթի իր պատմության վերջին էջը։ Զորամասի հրամանատարն է վերլուծում Մոնթե Մելքոնյանի մի առիթով ասված միտքը՝ եթե կորցնենք Արցախը, կթերթենք մեր պատմության վերջին էջը։ «Այս կարեւոր խոսքով մեր զինվորների հոգում մենք հայրենասիրություն ենք մտցնում»,-ասում է զորամասի հրամանատար, գնդապետ Կարեն Առուստամյանը։
Հայրենասիրությունը սերժանտ Սամվել Մելիքյանի հոգում մտել է ծառայության անցնելուց մի քանի օր հետո, օգնեց այս կարգախոսը՝ չկա ավելի մեծ պատիվ եւ երջանկություն, քան հայ լինելը. «Հայ լինելով ես ուրախ եմ, քանի որ գտնվում եմ մի տեղ, որտեղ մարդիկ սիրում են մեկը մյուսին եւ պատրաստ են ամեն ինչին մեկը մյուսի համար»։ Կարգախոսները քիչ են, սերժանտը նաեւ կարդում է գրքեր, Րաֆֆու Խենթը, Սամվելը, օգնեց Մեսրոպ Մաշտոցը։ «Կարդում եւ սովորում ենք այն ամենը, որպեսզի կարողանանք պահել հայի ոգին»,-ասում է նա։
«Հրետանին պատերազմի Աստվածն է»։ Որպես հրաձիգ այս «հոգեւոր» խոսքը սերժանտ Սեւակ Մարտիրոսյանը շատ է արժեվորում՝ հետեւակը ոչինչ է առանց հրետանու. «Հրետանին ճնշում է, ոչնչացնում է եւ բացում է տարածք, որ մենք կարողանանք ներխուժել»։«Աստված» բառը թշնամուն ոչնչացնելու հետ կապելը սերժանտ Մարտիրոսյանին չի շփոթեցնում, Աստված ամենուր Աստված է «Պատերազմի համար Աստված բառը ճիշտ է օգտագործված»,-հաստատում է նա զորամասի կարգախոսը։
Մանրամասները՝ այստեղ: