shamshyan.com․ Այսօր՝ օգոստոսի 5-ին, ժամը 14:00-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Սեբաստիա փողոցի 66/2 հասցեում գտնվող խանութի դիմաց բախվել են Լևոն Գրիգորյանի վարած КАМАЗ մակնիշի 008 QQ 18 և Ռոբերտ Ղմբոյանի վարած KIA մակնիշի 303 ՕՕ 01 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
Ըստ տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է КАМАЗ-ի վարորդը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ KIA-ի համարանիշները հաշվառված են ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաշվեկշռում, և այն սպասարկում է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին, ով, ըստ տեղեկությունների, վթարի ժամանակ ավտոմեքենայում չի եղել:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ shamshyan.com կայքում