Լրահոս
Օրվա լրահոսը

«Գողական դաջվածքով» ոստիկանը նեղսրտել էր

Օգոստոս 05,2013 18:54

Լուսանկարում պատկերված այս ոստիկանը համակարգի պատահական աշխատակիցներից չէ: ՀԱԿ ակտիվիստների գործով «տուժող» ճանաչված կարմիր բերետավոր Վարուժան Գասկասյանն է: Նա ձախ թեւի վրա «գողական աշխարհին» հատուկ դաջվածք է արել՝ «спаси и сохрани» գրառմամբ: Վարուժան Գասկասյանն այսօր Վերաքննիչ քրեական դատարանում բազուկները ծալելով՝ ցուցադրաբար ներկայացնում էր իր դաջվածքը:

IMG_5852[1]

Հիշեցնենք, որ դաջվածքներով ոստիկանների թեման Տիգրան Առաքելյանի գործով դատական նիստերից մեկի ընթացքում բուռն քննարկման առարկա դարձավ: Գասկասյանը միակ տուժող ոստիկանը չէ, որը թեւերի վրա դաջվածքներ ունի: Տուժող ոստիկան Հայկ Նաջարյանի դաջվածքը նույնպես ՀԱԿ ակտիվիստների ուշադրության կենտրոնում էր հայտնվել: Տուժող ոստիկանները վկայություն տալիս նեղսրտում էին եւ վստահեցնում էին, որ վիրավորվել են Տիգրան Առաքելյանի արած այն արտահայտությունից, թե  «տո լավ, դու ի՞նչ ոստիկան ես», ինչը ոստիկանին հարիր չէ:

IMG_5853[1]

ՀԱԿ ակտիվիստները գտնում են, որ ոստիկանի կերպարին հարիր եւ սազական չեն ավելի շուտ այդ դաջվածքները, քան որեւէ արտահայտություն:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Maxim says:

    Ինչպես երկրի նախագահն ու վարչապետը, այնպես և ոստիկանը պատկանում են նույն արժեհամակագին,՝ Գ-ի հետ Գ, Բ-ի հետ Բ:

  2. armen says:

    դե սպասի ի սախրանի Վովա Գասպարյան ջան…

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031