Լրահոս
Օրվա լրահոսը

«Արտակի հետ հաճախ ենք կատակում` ասելով, որ վերջը այնքան ենք դուետով ներկայանալու, հենց այդպես էլ հանրաճանաչ դառնանք»

Օգոստոս 05,2013 18:02

Այն, ինչ անում ես սիրով, արդյունքը գոհացուցիչ է ստացվում, իսկ եթե ընկերովի, հաղթահարելի են դառնում անգամ ամենախրթին գործերը:

Արտակ Հայրապետյանն  ու Ներսես Ավետիսյանն արդեն երկու տարի է, ինչ համատեղում են և՛ աշխատանքը, և՛ ընկերությունը: Նրանց միավորողը Երգի պետական թատրոնն էր, պարբերաբար խաղալով տարբեր ներկայացումներում՝ երկուսն էլ հասկացան, որ օր օրի իրենց մտերմության թելը գնալով հաստանում է և մտերմությունը փոխվում է իսկական ընկերության:

«Արտակը ինձ համար բեմական ընկեր լինելուց բացի, նախևառաջ իսկական ընկեր է,- ասում է Ներսեսը և հավելում,-  այս խոսքերը այնքան հաստատուն դեր ունեն իմ կյանքում, որ ես երբեք չեմ վախենա սրանք կրկնելուց: Արտակի հետ 2011 թվականից սկսեցինք մասնակցել Երգի պետական թատրոնում կայանալիք լսումներին, ընդգրկվեցինք մանկական ներկայացման դերականտարների ցանկում և պարբերաբար փորձերի ժամանակ սկսեցինք էլ ավելի մտերմանալ միմյանց հետ:Երկու տարի է՝ արդեն իսկական ընկերներ ենք: Իսկ 2013թ-ի գարնանը Երգի պետական թատրոնում համերգենրից մեկի ժամանակ որոշեցինք դուետով հանդես գալ և այսպես ծնվեց համատեղ դուետով ներկայանալու գաղափարը »:

Տղաները համատեղ հանդես են գալիս փոփ ժանրում: Ինչպես Արտակն է ասում՝  հայկական ժողովրդականը միախառնելով՝ փոփի հետ փորձում են պահպանել և նորովի մատուցել հայկական երաժշտությունը և իհարկե դրա միակ նպատակը երիտասարդության ուշադրությունը  էլ ավելի ժողովրդական երաժտությանը ուղղելն է:

«Ժողովրդական երգում էի դեռ շատ փոքր տարիքից,- ասում է Արտակը, որոշ ժամանակ անց արդեն կտրուկ անցում կատարեցի դեպի փոփը և որոշեցի, որ երգերս պետք է ինչ- որ հետաքրքիր լուծումներով ներկայացնեմ: Սկսեցի ժողովրդական խաղիկներ մտցնել և ջազային ելևէջները միախառնելով՝ հասկացա, որ արդյունքը բավականին հետաքրքիր է ստացվում: Ներսեսի հետ առաջին երգը՝ Կոմիտասի «Ալագյազ բարձր սարին»-ն էր, սակայն նոր ձևով 21-րդ դարի մտածելակերպով, փորձեցինք այնպես ներկայացնել, որպեսզի հինն ու մոռացվածը երևան հանենք նորից և ուղղենք երիտասարդների ուշադրությունը այս կողմը »:

Արտակը ջազ էլ է սիրում, ասում է, որ մեկ- մեկ ջազ էլ է երգում, բայց ջազը լավ ներկայացնելու համար մեծանալ է պետք, իսկ նա դեռ 16 տարեկան է  🙂 :

Իսկ Ներսեսը երգել սկսել է 10 տարեկանից: Քանի որ Ներսեսի մայրիկը դաշնակահարուհի է, պատում է, որ իր մայրիկի խորհրդով է ընդունվել երգի պետական թատրոն վոկալ-էստրադա բաժինը և սկսել ավելի լրջորեն զբաղվել երաժշտությամբ:
«Հասցրել եմ միջազգային մի քանի մրցույթների մասնակցել,- ասում է, Ներսեսը, -բայց, ցավոք զբաղեցրել եմ 2-րդ տեղը, այժմ պատրաստվում եմ մեկնել Բուլղարիա, օգոստոսի 22-ին ներկայացնելու եմ Հայաստանը ֆոլկլյոր մրցույթում»:

«Արտակի հետ հաճախ ենք կատակում՝ ասելով, որ վերջը այնքան ենք դուետով ներկայանալու, հենց այդպես էլ հանրաճանաչ դառնանք,- ասում է Ներսեսը և հավելում, որ ճիշտ է՝  դա բավականին դժվար աշխատանք է, իրենք շատ են ուզում, բայց դեպքերի հետագա ընթացքը ավելի հստակ ցույց կտա:
Արտակը իրենց ընկերության մեջ ամենից շատ ազնվությունն ու անկեղծությունն է սիրում, իսկ Ներսեսը՝ Արտակի մեջ  «կոտոշավորությունը»:
«Ճիշտ է, Արտակը բնավորությամբ զիջող չէ, միշտ ես եմ զիջում ու առաջին քայլը անում,- ասում է Ներսեսը,- բայց ինձ համար տարբերություն չկա կարևորը մեր ընկերությունն է, որի մեջ շատ եմ սիրում նաև մեր կռիվները, այդ ժամանակ առաջին քայլը միշտ ես եմ անում, բայց ընդհանուր հայտարարի գալիս ենք երկուսով: Արտակին՝ որպես ընկեր, սիրում եմ իր կոտոշավորության համար, կոտոշավոր է, բայց երբեք չի ամաչում «կներես» բառից, մեր ընկերության մեջ առաջնայինը և մեզ միավորողը հենց ընկերական սերն ու հարգանքն է մեկս մյուսի նկատմամբ»:

 

 

Օվսաննա Սիմոնյան

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031