Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թուրքիայում դատավճիռներ են ներկայացվում «Էրգենեկոն»-ի գործով

Օգոստոս 05,2013 17:46

«Ամերիկայի Ձայն»Թուրքիայում դատարանը սկսել է դատավճիռներ ներկայացնել «Էրգենեկոն»ի գործով անցնողերին՝ որոշ ամբաստանյալներին դատապարտելով մինչև 20 տարվա ազատազրկման

Թուրքիայում դատարանը սկսել է դատավճիռներ ներկայացնել «Էրգենեկոն»ի գործով անցնողերին՝ որոշ ամբաստանյալներին դատապարտելով մինչև 20 տարվա ազատազրկման:

Մեղադրանքները մինչ այժմ հանվել են գործով անցնող 21 անձից, սակայն այս թիվը դեռևս վերջնական չէ:

Ստամբուլի մոտակայքում գտնվող Սիլիվրի քաղաքի դատարանը երկուշաբթի օրն անհատական վճիռներ է ներկայացնում գործով անցնող 275 ամբաստանյալի:

Թուրքիայի անվտանգության ուժերն արգելափակել են մուտքը դեպի Սիլիվրիի դատարան: Դատարանի դահլիճ մուտքը թույլատրվում է միայն ամբաստանյալներին, փաստաբաններին և լրագրողներին:

«Էրգենեկոն»-ի գործով անցնում են Թուրքիայի բազմաթիվ գեներալներ, լրագրողներ, գիտնականներ և իրավաբաններ, որոնց մեղադրում են հեղաշրջում կազմակերպելուն ուղղված գործունեություն իրականացնելու մեջ: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության համաձայն, «Էրգենեկոն»-ի գործը երկրի ժողովրդավարականացման գործընթացի մաս է կազմում, որտեղ զինված ուժերը 1960 թվականից պաշտոնանկ են արել ընտրությունների միջոցով ձևավորված չորս կառավարություն: Ընդդիմախոսները պնդում են սակայն, որ դատավարությունը ցույց է տալիս երկրի իսլամիստական արմատներ ունեցող վարչապետի անհանդուրժողականությունն այլախոհների նկատմամբ», – գործին նվիրված հոդվածում գրում է «Բլումբերգ» գործակալությունը:

Միջազգային հանրությունը բազմիցս իր մտահոգությունն է արտահայտել «Էրգենեկոն»-ի դատավարությամբ: ԱՄՆ-ի արտգործնախարարության այս տարի հրապարակված ամենամյա զեկույցում նշվել են գործով անցնող անձանցից շատերի նկատմամբ կիրառված նախաքննական երկարատև բանտարկության փաստը:

«Էրգենեկոն»-ի գործը քննադատության է ենթարկել նաև «Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպությունը, որը լուրջ մտահոգություններ է արտահայտել դատավարության արդար լինելու հանգամանքով:

Արմեն Հովհաննիսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031