Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցին մեղադրանք է առաջադրվել:
Համաձայն առաջադրված մեղադրանքի՝ նա 2012թ. հուլիսի 26-ին հանդիպելով Հեղինե Սարգսյանին, նրանից տեղեկացել է, որ ցանկանում է որդուն՝ Ռաֆիկ Սարգսյանին, ընդունել տալ Վ.Սարգսյանի անվան ռազմական կրթահամալիր։ 2012թ. հուլիսի 26-ից մինչև 2012թ. սեպտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում Ս. Սուրենյանցը հիշյալ պատրվակով Հ.Սարգսյանի վստահությունը չարաշահելու և խաբեության եղանակով նրանից մաս-մաս ստացել է խոշոր չափի՝ ընդհանուր 530.000 ՀՀ դրամ գումար ու հափշտակել։
Aravot.am-ի հետ զրույցում Ս. Սուրենյանցն այս առիթով այսպիսի պարզաբանում տվեց. «Այդ մարդու հետ ես պարտք- պահանջ չունեմ, կարող եք զանգել, իրենցից ճշտել: Ես որևէ դրամ որևէ մեկին պարտք չեմ»:
Ս. Սուրենյանցի կարծիքով՝ գործում «մաքուր ենթատեքստ կա»: Նա մեզ խոստացավ, որ մանրամասները կներկայացնի մեկ ժամից:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ