Լրահոս
Օրվա լրահոսը

Ակտիվիստը` լրագրողներին. «Միջադեպը ընդունեք որպես մարտահրավեր եւ ինքնակազմակերպվեք…» (Տեսանյութ)

Օգոստոս 05,2013 17:04

«Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնության անդամ Ռուզան Գրիգորյանը չի ընդունում, որ օրեր առաջ Մաշտոցի պուրակում Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ քննարկման ժամանակ շարժման ակտիվիստները խոչընդոտել են որոշ լրատվամիջոցների աշխատանքը:

«Այն հեռուստաընկերությունները, որոնց բոյկոտել ենք, մշտապես խեղաթյուրված ինֆորմացիա են ներկայացրել կամ անհրաժեշտ պահին լռել են, կամ ինֆորմացիայի մանիպուլյացիա են արել: Մեր բոյկոտը արդարացված էր, ընդ որում, պուրակում հանրային ժողովի մասնակիցների կամքն էր, ինչ-որ մեկի կամայական որոշում չէր, ոչ մեկը չառարկեց: Լրատվամիջոցներին պուրակից ոչ մեկը չի հանել, մերժվեց նրանց նկարահանել ժողովը»,- ասաց Ռ. Գրիգորյանը` պնդելով՝ իրենց որոշման մեջ ոչ էթիկայի, ոչ էլ օրենսդրության խախտում կա:

Անդրադառնալով իրենց այդ քայլը դատապարտող որոշ լրագրողական կազմակերպությունների արձագանքին` Ռ. Գրիգորյանը շարունակեց. «Ինձ թվում է՝ դրանք այն կազմակերպություններն են, որոնք առաջին հերթին պատասխանատու են Հայաստանում ազատ խոսքի իրավունքի հաստատման համար եւ ինչ-որ տեղ իրենց պատասխանատվությունն է, որ հայտնվել ենք այս իրավիճակում: Բոլոր լրագրողներին ու լրագրողների շահերը պաշտպանող ընկերություններին կոչ կանեմ, որ միջադեպը ընդունեն որպես մարտահրավեր, ընդունեն, որ Հայաստանում իսկապես ազատ խոսքի իրավունքի խնդիր կա, եւ հանրության մեջ կա հստակ բողոք նման ուղղորդված, ոչ անաչառ, կողմնակալ աշխատաոճ ունեցող լրագրողների նկատմամբ եւ թող ինքնակազմակերպվեն, փորձեն այս խնդրի լուծման համար եղանակներ գտնեն»:

Քննադատություններին, թե ժողովրդավարական բնույթ կրող շարժմանը անհարիր քայլ էր խոչընդոտելը լրատվամիջոցների աշխատանքը, ակտիվիստը հակադարձեց. «Մեր բոյկոտը եղել է արդարացի եւ ուղղված է եղել այն հեռուստաընկերություններին, որոնք մշտապես իրենք են հակաժողովրդավարական արժեքներ տարածում եւ լեգիտիմացնում են անօրինականությունը, բռնությունը տարածող ավտորիտար համակարգը: Նրանք կրում են պատասխանատվություն ներկայումս գոյություն ունեցող ավտորիտար բռնի մշակույթի համար»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ Ռուզաննա Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031