Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Սթար» սուպերմարկետների ցանցը պարտատերերի մեծ ցուցակ ունի

Օգոստոս 05,2013 16:38

Արդեն քանի ամիս է՝ «Սթար» սուպերմարկետների ցանցը չի կարողանում վճարել իրեն ապրանք մատակարարած ընկերությունների գումարները: Անգամ ֆիզիկական անձինք, որոնք «Սթարին» ապրանք են մատակարարել՝ ամրագրված հաշիվ-ապրանքագրերով, այսօրվա դրությամբ չեն կարողանում իրենց գումարներն ամբողջությամբ հետ ստանալ: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում հավաստեցին մի քանի պարտատերեր, որոնք, սակայն այլեւս որեւէ կապ չեն կարողանում հաստատել «Սթարի» պատասխանատուների հետ: 

Կան ընկերություններ, որոնց «Սթարը» միլիոնների պարտք ունի:

«Հացագործ Անդրանիկ» ընկերությանը, որը հանրությանն առավել հայտնի է «Սուրիկի լավաշ» ապրանքանիշով, «Սթարը» պարտք է 15 միլիոն դրամից ավելի գումար: Ընկերության հաշվապահ Սուսաննա Գրիգորյանի խոսքերով. «Միայն մի քանի լրագրողների աջակցության միջոցով մենք կարողացել ենք հետ վերցնել մեր գումարներից ընդամենը 500.000 դրամ: Այլեւս չենք կարողացել կապ հաստատել ընկերության տնօրինության հետ»: Մեր հարցին, թե դիմե՞լ եք դատարան ձեր գումարները հետ ստանալու, ընկերության հաշվապահն ասաց. «Հույս ունեինք, որ մարդկայնորեն վերաբերվելով նրանց հետ եւ չդիմելով դատարան, մենք ժամանակի ընթացքում կկարողանայինք հետ վերցնել մեր գումարը»:

«Չանախ» կաթնամթերքի ընկերությանը «Սթարը» պարտք է 25 միլիոն դրամ: Ընկերության տնօրեն Ղուկաս Բունիաթյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այդ պարտքի պատճառով իրենց ընկերությունն էլ այլ տնտեսվարողների նկատմամբ է պարտքեր առաջացրել. «Այդ գումարի պակասը ծանր է անդրադառնում մեր ընկերության վրա, քանի որ մենք էլ մեր հերթին չենք կարողանում վճարել անասնատերերին»:

«Չանախի» պարտքը նույնպես ամրագրված է փաստաթղթերով: Տնօրենն ասաց, որ «Սթարի» պատասխանատուներն անցել են «ընդհատակ» եւ որեւէ կերպ չեն կարողանում կապվել նրանց հետ: «Չանախն» էլ առայժմ դատարան չի դիմել:

«Արմինֆո» գործակալությունը օրերս հաղորդել էր, որ «Սթար» մանրածախ ցանցն առաջիկայում կսկսի դատական կարգով անվճարունակության ¥սնանկության¤ գործընթաց: Ըստ օրենքի, սնանկ ճանաչվելու համար, այս կամ այն ընկերությունը պետք է դիմի դատարան եւ միայն դատարանի որոշմամբ է ընկերությունը ճանաչվում սնանկ:
Այսօր ողջ օրվա ընթացքում «Սթարի» որեւէ պատասխանատուի հետ չկարողացանք սնանկացման մասին լուրի հետ կապված մանրամասներ ճշտել: Ընկերության հեռախոսները արգելափակված են եւ անջատված:

 

Օֆելյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031