Լրահոս
Օրվա լրահոսը

Ցեմենտի առեւտուրը՝ վթարային իրավիճակի պատճառ

Օգոստոս 05,2013 16:26

Ոչ սահմանված վայրում առեւտրի համար վարչական տուգանք է սահմանված

Արդեն 2 ամիս է՝ Նոյեմբերյան քաղաքի կենտրոնում, Երեւանյան փողոցում, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնից մոտ 50 մ հեռավորության վրա, միջպետական ճանապարհին կայանած խոշոր բեռնատարից ցեմենտի առեւտուր է ընթանում: Բեռնատարը կայանած է մեքենաների շրջադարձ կատարելու հրապարակի մուտքի մոտ, այն վթարային իրավիճակ է ստեղծում:

Զարմանալի է , որ Նոյեմբերյանի քաղաքապետարանի, ճանապարհային ոստիկանության աշխատակիցները չեն տեսնում, որ ոչ սահմանված վայրում առեւտուրը խանգարում է ճանապարհային երթեւեկությանը:

Խնդրի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար մի քանի անգամ զանգահարեցինք Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանին, սակայն նրա բջջային հեռախոսահամարն անհասանելի էր:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031