Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռուբեն Սաֆրաստյան. «Հայաստանի ԱԳՆ-ն պետք է սպասեր ռուսական կողմի հայտարարությանը»

Օգոստոս 05,2013 16:19

Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով հայ-թուրքական սահմանին սպանված հովվին, եւ այդ առիթով Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարությունների հայտարարություններին, ասաց, թե այդ դեպքի հետ կապված մեկնաբանություն կարելի էր տալ, եթե տիրապետեր ամբողջական տեղեկատվությանը. «Այն՝ ինչ հայտնի է մեզ, հետեւյալն է, այդ հովիվը մտել է Հայաստանի սահման, զինված է եղել եւ կրակ է բացել: Սա է կարծես թե ինֆորմացիան եւ սա անպայման պետք է հաշվի առնել, եւ բնականաբար, եթե նա կրակ է բացել, ապա հակառակ կողմից եւս պետք է համարժեք պատասխան լիներ ու այս դեպքում դա եղել է ռուսական սահմանապահների կողմից»:

Սաֆրաստյանը գտնում է, որ Ռուսաստանը պետք է հայտարարություն աներ, իսկ Հայաստանը պետք է սպասեր դրան, քանի որ ռուսական կողմից դեպքը քննարկվում է, ուսումնասիրվում, որ պաշտոնական հայտարարություն արվի. «Եվ քանի դեռ պաշտոնական հայտարարություն չի եղել, մենք չենք կարող ասել, որ դեպքի բոլոր հանգամանքներին ենք ծանոթ: Իսկ Թուրքիայի հայտարարությունը, որի մեջ նշված է, թե սպանվածն ազգությամբ ադրբեջանցի է եղել, կարծում եմ, սա հատուկ է նշվել, որ սրացվի հայ-ադրբեջանական հարաբերությունները: Մյուս կողմից էլ՝ մեր պատասխանում պետք է նշվեր, որ այդ անձնավորությունը զինված է եղել»:

Ըստ Սաֆրաստյանի մեր հայտարարությունը մեղմ է եղել, որտեղ ասվում էր, թե մեր ցավն ենք արտահայտում. «Մենք դեռ պետք է պարզենք, նա իրականում հովիվ էր, թե ոչ, անպայման պետք է շեշտվեր նրա զինված լինելը: Կարծում եմ՝ հարկավոր էր սպասել ռուսական կողմի հայտարարությունը լիներ, հետո նոր պատասխան տրվեր թուրքական կողմին»:

Ինչ վերաբերվում է այն հանգամանքին, որ սպանվածի եղբայրն ասել է, թե հայց է ներկայացնելու Հայաստանի դեմ, Սաֆրաստյանն ասաց, որ եթե դա օրինական է, նրա իրավունքն է:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031