Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ըստ Անդրիաս Ղուկասյանի՝ եթե նստացույցի մասնակիցները չեն ավելանում, չի նշանակում, որ շարժումը չի աջակցում նստացույցին

Օգոստոս 05,2013 15:50
nstacuyc

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի համար քաղաքապետարանի դիմաց նստացույց անող ակտիվիստների նախաձեռնությունը կարեւոր գործողություն է եւ կարող է շարժման համար հետեւողական եւ բարենպաստ արդյունք բերել:

«Այդ քաղաքացիների պահանջները պարզ են, ուզում են տեսնել, որ մեր երկրում Սահմանադրության պահանջները խախտող անձինք ենթարկվում են պատասխանատվության իրենց անօրինական արարքների համար: Ինչ վերաբերում է նստացույցի մասնակիցների պահանջների իրատեսությանը, պետք է նկատեմ, որ լրատվամիջոցները ծածկադմփոց են անում` չշեշտադրելով, որ Տարոն Մարգարյանի 36 61 Ա որոշումը եղել է անհատական իրավական ակտ, այն հակասում է ՀՀ Սահմանադրության 42 հոդվածի պահանջներին, որովհետեւ ոչ իրավաչափ ճանապարհով պարտականություն է դրել Երեւանի բնակիչների վրա: Այն, որ Տարոն Մարգարյանի ընդունած որոշումը հակասում է Սահմանադրությանը, դրա վրա առհասարակ ուշադրություն չի դարձվում: Եթե ուշադրություն դարձվեր, պարզ կլիներ, թե իրենց նստացույցով ինչ են պահանջում երիտասարդները եւ ինչու»,- Aravot.am-ին ասաց պարոն Ղուկասյանը:

Մեր դիտարկմանը, թե նույն շարժման ակտիվիստները արդեն սկսել են իրենց հիասթափությունն ու դժգոհությունն արտահայտել, չհամաձայնել նստացույցի ակտիվիստների պահանջների հետ` պայքարի այդ ձեւը անարդյունավետ համարելով, պարոն Ղուկասյանն ասաց.«Եթե երեք քաղաքացի մի ձեւով են իրենց պայքարը տանում, դա որեւէ մեկին չի զրկում ավելի արդյունավետ ճանապարհներով շարունակել պայքարել այն խնդրի համար, որը միավորել է այս բոլոր քաղաքացիներին մեկ ֆորմատում: Չեմ կարծում, որ այդ դժգոհությունները իրական են, եւ իրոք շարժման գիտակից մասնակիցները կարող են նման բողոքներ արտահայտել միմյանց նկատմամբ»:

Նա նաեւ վստահեցրեց` եթե նստացույցի մասնակիցները չեն ավելանում, դա չի նշանակում, որ շարժումը չի աջակցում նստացույցին. «Մի քանի օր առաջ տեսանք, թե ինչպես քաղաքացիները տարբեր խմբերով միացան նրանց: Շարժումը ցույց է տվել իր աջակցությունը նստացույցի մասնակիցներին»:

Պարոն Ղուկասյանը չհամաձայնեց կարծիքներին, թե նստացույցը քաղաքական պատվեր է, բայց չհերքեց, որ նստացույցի մասնակիցներին անձամբ աջակցում է. «Իմ համերաշխությունը ներկայացրել եմ, եթե հնարավոր է լինում, աջակցում եմ, իրավական մեկնաբանությամբ կամ խորհրդով, երիտասարդները, երբ դիմում են ինձ, արձագանքում եմ, բայց այդ մարդկանց ուղղորդելու ոչ հնարավորություն ունեմ, ոչ էլ իմ սկզբունքներին է համապատասխանում: Այս երիտասարդները իրենք են որոշում կայացրել, որ նստացույց անեն, իրենք են ընտրել ռազմավարությունը եւ ինքնուրույն գործողություններ են կատարում, դրա համար էլ կրում են պատասխանատվություն»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031