Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մուշեղ Հարությունյանի նախագահությամբ, ընթանում է վանաձորցի 43–ամյա Նարինե Ծ.-ի դատաքննությունը:
Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2009 թվականից որպես մենեջեր աշխատելով Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Թումանյան 16 հասցեում գործող «Կարեն Հակոբյան» ՍՊ ընկերությանը պատկանող «Մալիբու» շոգեբաղնիք-հյուրանոցային համալիրում, մինչև 2013 թվականի մայիսի 17-ը նպաստել է Վ. Գ.-ի, Մ. Ք.-ի, Ն. Ռ.-ի, Հ. Կ.-ի, Ռ. Է.-ի, Վ. Բ.-ի, Մ.Դ.-ի, Ա. Վ.-ի, Ռ. Ա.-ի, Ն. Մ.-ի և Ա. Գ.-ի պոռնկությամբ զբաղվելուն։
Նարինե Ծ.-ն նախկինում դատված չէ, այժմ «Աբովյան» ՔԿՀ-ի կալանավոր է:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ