Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ասորիներն ու հայերը Թուրքիայում համարակալված են». Ռազմիկ Խոսրոև

Օգոստոս 05,2013 15:13

«1968 թ.-ի Համաշխարհային ասորեական միության կողմից օգոստոսի 7-ը հռչակվել է որպես ասորիների ցեղասպանության օր: Առայսօր ասորիների ցեղասպանությունը չի դադարում, և մենք բոլորս համայն մարդկությանը պետք է տեղյակ պահենք իրականացվող ոճրագործությունների մասին: Ցեղասպանություն ասվածի մեջ մտնում է ոչ միայն 1915 թ.-ի ցեղասպանությունը, այլև 1895-96թթ. թուրքական արշավի ցեղասպանությունների շարքը, որն առայսօր շարունակվում է»,-այսօր «Զարկերակ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասորիների ցեղասպանության եւ ազգային փոքրամասնությունների դերը երկրի զարգացման գործում թեմայի շուրջ նշեց Հայաստանի «Աթուր» ասորիների միության նախագահ Արսեն Միխայիլովը:

Հայաստանի «Աթուր» ասորիների միության անդամ Ռազմիկ Խոսրոևի խոսքով՝ ինչպես հայերը, այնպես էլ ասորիները շուտ են ընդունել քրիստոնեությունը: Շատ երկրներ ընդունում են այն և ամեն տեղ ցեղասպանությունը, որպես մարդկության դեմ կատարված մեծագույն ոճիր, ունի մի բանաձև, որի իմաստը կայանում է նրանում, որ հայ, ասորական և հունական ցեղասպանությունները դիտվում են որպես մեկ միասնություն: Վերջերս Ավստրալիան ընդունեց ասորիների ցեղասպանությունը.

«Ասորիները, հայերը և այլ ազգային փոքրամասնությունները Թուրքիայում համարակալված են, և դա կոպիտ սխալ է: Այժմ հայերը և ասորիները մոտենում են ցեղասպանության հարյուրամյակին, և նրանք մեծ անելիքներ ունեն: Ես կուզենայի, որ այդ գործը համատեղ լիներ: Այժմ ցեղասպանության հանձնաժողովներում չկա ոչ մի ազգային փոքրամասնություն. Թուրքիան մասնակցում է, սակայն ասորիները և հույները որպես պահանջատերեր չկան, այն պարագայում, երբ նրանք ունեն համապատասխան ցեղասպանագետներ: Հայաստանը ներկայացնում է ցեղասպանությունը, և ես կուզենայի, որ մոտալուտ հարյուրամյակին չանտեսվեն ասորիները»:

Բանախոսի համոզմամբ, ամբողջ աշխարհն ակնկալում է հայերից և ասորիներից այնպիսի մի բան, որը պետք է երևույթ դառնա աշխարհում, այլ ոչ թե մի երկու կինոնկար ցեղասպանության մասին.

«Այդ երևույթը պետք է իրականանա, որպեսզի մենք ազատագրվենք անլիարժեքության սիմպտոմից, որը կա ազգային փոքրամասնությունների մեջ: Տա Աստված, որ հարյուրամյակին այնպիսի մի երեւույթ կատարվի, որ մարդկությունը սթափվի, այլ ոչ թե սահմանափակվենք միայն միջոցառումներով: Ինչպիսի պահանջ ունեն հայերը, այնպիսին էլ մենք ունենք: Մենք սպասում ենք անսպասելիին. Դա կարող է լինել օրինակ` Ամերիկայի պահանջը Թուրքիային՝ վերադարձնել հայերի և ասորիների եկեղեցիները»:

Օգոստոսի 7-ին Նալբանդյան-Մոսկովյան խաչմերուկին հարող տարածքում տեղի կունենա ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանի բացման արարողությունը, որի ընթացքում տեղի է ունենալու պատարագ և հնարավոր կլինի լսել այն լեզուն, որով խոսել է Հիսուս Քրիստոսը:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Լուսանկարը՝ https://hy.wikipedia.org-ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031