Լրահոս
Օրվա լրահոսը

Պաղպաղակի օրը կենդանաբանական այգում (Ֆոտոշարք)

Օգոստոս 05,2013 17:48

Երևանի կենդանաբանական այգին դեռևս այսքան քաղցրաշատ չէր եղել. օգոստոսի 4-ին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի  (FPWC) հետ համատեղ կազմակերպել էր «Պաղպաղակի օր» միջոցառումը։

Փոքրիկներին այդ օրը սպասվում էին բազմաթիվ անակնկալներ՝ կենդանի երաժշտություն, հետաքրքիր խաղեր և մրցույթներ, զանազան մրցանակներ ու գունագեղ և շատ համեղ պաղպաղակներ՝ ընդամենը 50 դրամով։ Քաղցր միջոցառման գլխավոր հովանավորը «Աշտարակ կաթ» ընկերությունն էր, որը շուրջ 300 կգ պաղպաղակ էր տրամադրել։

Ներկաներից Անաիս Գաբրիելյանը միջոցառման մասին տեղեկացել էր ֆեյսբուքից և առիթը բաց չէր թողել ընտանիքի հետ գալու և լավ ժամանակ անցկացնելու։ Ըստ նրա՝ նմանատիպ միջոցառումները ոչ միայն կարող են նպաստել քաղաքացիների հանգստյան օրերի հետաքրքիր անցկացմանը, այլև կենդանիների նկատմամբ նրանց հոգատարության դրսևորմանը։ «Բացի այդ կենդնանիներն էլ մեր կարիքն ունեն, նրանք էլ մեզ են կարոտում :D»,- ասաց նա։

«Ընդհանուր առմամբ շատ հաճելի մթնոլորտ է, թող միշտ այսպիսի միջոցառումներ կազմակերպվեն։ Նմանատիպ հետաքրքիր և հաճելի միջոցառումների միջոցով էլ հենց պետք է փոքրիկների մեջ սերմանել հոգատարությունն ու սերը կենդանիների նկատմամբ»,- ասաց միջոցառման մասնակիցներից Հովհաննես Սերոբյանը և հավելեց, որ այս ամենը ոչ միայն փոքրիկներին է հաճելի, այլև հենց իրենց՝ մեծահասակներին։

Հիշեցնենք, որ պաղպաղակի վաճառքից ստացված ողջ հասույթը ուղղվելու է Երևանի կենդանաբանական այգու կենդանիների պայմանների բարելավմանը:

PrevPhoto
NextPhoto

Դաթո Աբուլաձե

Լուսանկարները՝ Օվսաննա Սիմոնյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031