Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Hetq.am. Կառավարությունն ահազանգում է, իսկ Սամվել Ալեքսանյանը շարունակում է ընդլայնել իր ձկնաբուծական տնտեսությունը

Օգոստոս 05,2013 13:56

Hetq.am Անապատացող Արարատյան դաշտն ու ձկնաբիզնեսը (հոդված 2)

2010թ.-ի հոկտեմբերին, երբ այցելել էինք ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ձկնաբուծարան, որը գտնվում է Արարատի մարզի Սիփանիկ գյուղում, կառավարիչ Մովսես Առաքելյանն ասել էր, որ 6-7 հորատանցքից են ջուր ստանում: Դրանից հետո ՀՀ բնապահպանության նախարարությունն իր կայքում տեղադրեց ձկնաբուծական տնտեսությունների ցանկը, որտեղ Մովսես Առաքելյանը ընդամենը 1 հորի ջրթույլտվություն ուներ` 34.0 լ/վրկ թողունակությամբ:

ՀՀ բնապահպանության նախարարությունը, մեր գրավոր հարցմանն ի պատասխան, տեղեկացրել է, որ «2012թ. սկսած Արարատյան հարթավայրում նոր հորատանցք հորատելու համար ջրօգտագործման թույլտվություն չի տրամադրվել»: Ձկնաբուծական տնտեսություններ մեր այցելությունները, սակայն, բոլորովին այլ բան ցույց տվեցին, տնտեսություններն ընդլայնվել են, ջրաչափեր ոչ բոլորն են տեղադրել, տեղադրողները` սողանցքներ են գտել քիչ ծավալ ցույց տալու համար:

Պատգամավոր Ալեքսանյանին պատկանող ընկերությունները Հայաստանի տնտեսությունում մի քանի ապրանքների ներկրման ուղղությամբ ունեն մենաշնորհ դիրք: Ձկնաբուծության ոլորտում ևս նա խոշոր ձկնաբուծարանի տեր է, և այդ գործունեությունն էլ նա իրականացնում է իր «Ալեքս Գրիգ» ընկերությունով:

Վերջին երեք տարում պատգամավորի ձկնաբուծական տնտեսությունն ընդլայնվել է: Ըստ Մովսես Առաքելյանի` 7.5 հա տարածքում 2 հա-ն լճերն են զբաղեցնում: Ինքնաշատրվանող խորքային հորերի թիվը հասել է 10-ի` ընդհանուրը վարկյանում 960 լիտր հզորության: Կառավարիչը խոստովանում է, որ ջրերի մակարդակը իջնում է, ինչն անխնա օգտագործելու հետևանք է:

Արարատյան դաշտի ստորերկրյա` արտեզյան ջրավազանի սպառման խնդիրը պարբերաբար բարձրացվում է, սակայն այդպես էլ լուծում չի ստանում: Ամեն տարի վարչապետ Տիգրան Սարգսյանն այս խնդրին անդրադառնում է, ահազանգեր հնչեցնում, բայց գործնական ոչինչ  կարծես թե չի կատարվում, վարչապետն էլ հետևողական չի իր հրահանգների կատարմանը: Բոլորովին վերջերս` հուլիսի 10-ին կառավարության նիստում Տիգրան Սարգսյանը մեկ անգամ ևս անդրադարձավ դրան«Այսօր մենք ունենք ջրի մեծ գերածախս, և դա կարող է Արարատյան դաշտավայրում ուղղակի աղետալի իրավիճակ ստեղծել, որովհետև մի քանի հարյուր ձկնաբուծական տնտեսություններ ունենք, որոնք վաղը նույնպես կանգնելու են պրոբլեմի առջև, ջրային ռեսուրսներ չեն լինելու, որպեսզի նրանք իրենց տնտեսությունները կարողանան զարգացնել»: 

Քրիստինե Աղալարյան
Գրիշա Բալասանյան 

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031