Հուլիսի 26-ից Երևանի քաղաքապետարանի դիմաց քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի և «Երևան տրանս» ՓԲԸ տնօրենի պաշտոնանկության պահանջով անժամկետ նստացույց հայտարարած Գոռ Առաքելյանի, Սուրեն Սահակյանի և Վահագն Մինասյանի ու ոստիկանների միջև քիչ առաջ տեղի ունեցավ միջադեպ:
Նստացույցի մասնակիցները ցանկանում էին պաստառ տեղադրել քաղաքապետարանի շենքին մոտ վերին հատվածում, ոստիկանները թույլ չէին տալիս, որ դա անեն՝ նշելով, թե դա խոչընդոտում է քաղաքացիների տեղաշարժին:
Ոստիկանների հետ երկար բանակցությունների արդյունքում որոշվեց, որ ակցիայի մասնակիցները պաստառը բռնած կկանգնեն քաղաքապետարանի շենքի առաջ, քանի որ ոստիկանները չթույլատրեցին նրանց պաստառ տեղադրել քաղաքապետարանի շենքի առաջ:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ