Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Առաքելյանն ուզում էր ծաղիկներ նվիրել դատավորին. Նա Տիգրանին թողեց բանտում

Օգոստոս 05,2013 13:23

Այս պահին, ինչպես տեղեկացրել ենք ՀՀ Վերաքննիչ դատարանում ընթանում է ՀԱԿ ակտիվիստների դատավարությունը: Դատավոր Եվա Դարբինյանը գնացել էր խորհրդակցական սենյակ՝ պաշտպան Մուշեղ Շուշանյանի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու:

Պաշտպանն առաջարկել էր Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխել եւ նրան կալանավայրից ազատ արձակել, քանի որ նա արդեն 2 տարի է՝ բանտում է: Անմեղության կանխավարկածը հաշվի առնելով՝ ըստ պաշտպանի, դա անթույլատրելի է:

Քիչ առաջ դատավորը հրապարակեց որոշումը՝ միջնորդությունը մերժեց՝ խափանման միջոցը թողնելով անփոփոխ:
Տիգրան Առաքելյանը հայտարարություն արեց՝ լսելով որոշումը. «Այնքան ուրախացել էի, երբ իմացել էի, որ հայ կին է քննելու գործը: Ճիշտն ասած ուզում էի ծաղիկներով գալ: Մենք շատ ճիշտ ենք անում, որ հայ կնոջ մոր տեսակը պահպանելու համար պայքարում ենք, ամեն ինչ անում ենք, որ դուք կապված չլինեք որեւէ հանգամանքից: Ես ամեն դեպքում դեռ հիասթափված չեմ»:
Դատարանի դահլիճը թնդաց բուռն ծափերից, ինչը զայրացրեց դատավորին. «Ծափահարությունները էս դահլիճի համար չեն: Պահանջում եմ, որ դուք հարգեք դատարանին եւ կարգուկանոն պահպանեք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սևակ says:

    «հայ կնոջ մոր տեսակը» մի տեսակ… էն չէր…

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031