Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավորը գնաց որոշելու՝ 2 տարի բանտում նստած Տիգրան Առաքելյանին ազատի՞ կալանքից, թե՞ ոչ

Օգոստոս 05,2013 13:04

Այս պահին ՀՀ Վերաքննիչ դատարանում ընթանում է ՀԱԿ ակտիվիստների դատավարությունը:

Նիստի ընթացքում մեղադրող դատախազ Հակոբ Մարտիրոսյանը (լուսանկարում) լսելով, որ ՀԱԿ ակտիվիստներից մեկը՝ Սարգիս Գեւորգյանը առողջական խնդիրեր չունի՝ ճշտեց, թե ինչու բանակում չի ծառայել այդ դեպքում: Սարգիս Գեւորգյանը պատասխանեց. «Ես հասկանում եմ ձեր ջանքերը, բայց դուք գիտեք, թե ես ինչու բանակում չեմ: Մինչեւ դատական վճիռն օրինական ուժի մեջ չմտնի, ես ծառայության համար պիտանի չեմ»:

Պաշտպան Մուշեղ Շուշանյանը Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը հանելու միջնորդություն ներկայացրեց: Նշենք, որ կալանքն է ընտրված՝ որպես խափանման միջոց եւ Տիգրան Առաքելյանն արդեն 2 տարի է՝ կալանավայրում է: Ըստ պաշտպանի, Տիգրանը երբեւէ փորձ չի արել փախչել, նրան կալանքի տակ պահելը չի հետապնդում որեւէ իրավաչափ նպատակ, նաեւ չկա հանրային շահ: Անմեղության կանխավարկածի սկզբունքը որեւէ կերպ թույլ չի տալիս Տիգրան Առաքելյանին այսքան տեւական ժամանակ ազատությունից զրկել:

Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ՝ միջնորդությունը քննարկելու:

 Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031