Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գուրգեն Խանջյանը մամուլի ու ՀԳՄ-ի մասին. «Երբ բանուգործ չունեք, հարձակվում եք միության վրա»

Օգոստոս 05,2013 12:57

Հայաստանի գրողների միության (ՀԳՄ) նախագահ Լեւոն Անանյանն օրերս հայտարարել էր, թե որ օրն ինքը դուրս գա միությունից, կառույցը այդ օրն իսկ կվերածվի Սոդոմ Գոմորի:

Aravot.am-ը որոշեց ՀԳՄ որոշ անդամներից հետաքրքրվել՝ կիսո՞ւմ են արդյոք միության նախագահի այդ տեսակետը:

Արձակագիր, դրամատուրգ Գուրգեն Խանջյանին զայրացրեց մեր հարցը: Նա ասաց, որ նման բան չի լսել, վստահ չէ, թե Լեւոն Անանյանն այդպիսի միտք է հայտնել: «Ես չեմ լսել այդ արտահայտությունը եւ չեմ ուզում առհասարակ գրողների միության մասին խոսել: Ընդհանրապես միության մասին շատ տհաճ վերաբերմունք կա մամուլի կողմից: 120 հասարակական կազմակերպություն կա, սեւեռվել եք գրողների միությա՞ն վրա: 400 հոգուն հաճելի է ունենալ իրենց միությունը, եւ դա իրենց գործն է: Չեմ սիրում, երբ ինձ նման հարցեր են տալիս:

Մամուլն ամեն ինչ թողում է, հատկապես օգոստոսին, երբ բանուգործ չունի, հարձակում է սկսում գրողների միության վրա. էս ինչո՞ւ սենց ասեց, էն մտավորականը ստեղ մտավ-դուրս եկավ, նա էնտեղ…

Մարդիկ միություն են սարքել, իրենց հաճելի է այդ միությունը, հակառակ դեպքում չէին հավաքվի, դա միայն մեր գործն է, ձեզ դա վերաբերվո՞ւմ է որեւէ կերպ… գիրք չեք կարդում, գրականությամբ չեք զբաղվում»,-նեղսրտեց Գուրգեն Խանջյանը:

Artem-Harutyunyan

Բանաստեղծ, թարգմանիչ եւ գրականագետ Արտեմ Հարությունյանը կարծում է, որ Լեւոն Անանյանը մի մի քիչ խիստ է արտահայտվել, գրողներն այդքան անկառավարելի չեն, բայց, ընդհանուր առմամբ համամիտ է միության նախագահի հետ: «Գրողների միությունն ակտիվացել է Լեւոն Անանյանի շնորհիվ, նա ահագին աշխատանք է անում, ես լավ կարծիքի եմ նաեւ երկու քարտուղարներ Էդուարդ Միլիտոնյանի եւ Պետրոս Դեմիրճյանի մասին»,-ասաց նա:

Ավելի ուշ Արտեմ Հարությունյանն ավելացրեց. «Գրողական մթնոլորտը երբեմն շատ է քաոսի վերածվում, գրականությունը երբեմն «մտնում» է անձնական հաշիվների դաշտ, շատ արագ բեւեռներ են ստացվում, վիրավորում են իրար, ինչ-որ տեղ ինքը (Լեւոն Անանյանը-Գ.Հ,) ճիշտ է ասում: Ի դեպ, լավ եղավ, որ արտահերթ համագումար եղավ, ծրագիր ընդունվեց: Կարեւոր է, որ ինչ-որ կենտրոն լինի, որի շուրջ հավաքվեն գրողները, առողջ մթնոլորտ լինի, թե չէ բավական բարդ է գրականության մարդկանց ղեկավարելը»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Maxim says:

    Միանգամայն համամիտ եմ հարգարժան արցակագրի, և մյուս գրողների հետ, որ մեր երկրում բոլոր
    բացասական երևույթների մեղավուրը՝ մամուլն է: Մամուլի ազնիվ ու արդար մեկնաբանությունները
    գռգռում և շարքից դուրս են բերում երկրի տերերին, որոնք էլ զայրանում և անկարգ երեխաների
    նմամ անում են ավելի վատը, քան արել են: Մամուլի պատճառով օր-օրի մեծանում է թալանը,
    արտադաղթը, օֆշորագիտությունը, և նույնիսկ՝ ԱԺ պատգամավոր վարդան այվազյանը վերածվեց ԲՈՄԺԻ, մինչև այդ ունենալով,՝ ազնիվ ու պարկեշտ մարդու համբավ: Իրոք, մի՞ թե՛ մամուլը ուրիշ բան ու գործ չունի, օրինակ թող զբաղվի միայն ֆուտբոլի գովքով, կամ շոու-բիզնեսով, և մեծ օգուտ
    կբեր երկրի տնտեսությանը: Այ՛ որտեղ է թաքնված շան գլուխը:

  2. Սամվել Ա. says:

    Կարծեմ, Վախթանգ Անանյանինն է պատմվածքը, որտեղ գյուղացու մեկը նավթի լամպի աղոտ լույսի տակ իր տրեխներն է նորոգում: Դե, նավթ չկա, վերջանալու վրա է, բոցը ճթճթում է, ու գյուղացին մի քանի անգամ լամպին զգուշացնում է, որ չճթճթա: Վերջապես, համբերությունը մարդու հատվում է ու նա մահակոջ ջարդում է լամպը: Հեղինակը իմաստուն կերպով եզրակացնում է. պատճառը աղքատությունն է: Մեր գրողների միությունը այսօրվա հայի նման թշվառական է, ոչ փող ունի, ոչ էլ ուրիշ միջոց: Դրա համար էլ գրողները նմանվել են նավաբեկությւունից հետո լաստի վրա հայտնվածներին: Ռեսուրսների ներհոսք չկա, ուրեմն պիտի իրար ուտեն: Ամենաուժեղը մնալու է միակ կենդանին: Իսկ ռեսուրս չկա, որովհետև պետություն չկա, որովհետև կառավարիչ խմբում մտավորականություն չկա, խելք չկա, խիղճ չկա, Աստծո գահին էլ նստել է ամերիկյան դոլարը: Դե, Հայրենիքն էլ, հենց իննսունմեկին էր մահվաւն դատապարտվել:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031