Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կեղծվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության կնիքն ու ապոստիլը

Օգոստոս 05,2013 12:52

«Փաստինֆո». Երևանի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի վարույթ է ընդունվել համակարգչային գունավոր տպիչով ՀՀ Արտաքին գործերի նախարարության կնիքն ու ապոստիլը կեղծելու գործը: 

Այսպես, ըստ մեղադրական եզրակացության, Հովսեփ Ավագյանը 2011թ. սեպտեմբերին իր ծանոթ Ռոհոլլահ Զաբիհոլլահ Ասլբեգիից վերցրել է «Ոոմի-Մերի գրուպ» ընկերության «ԹՈՄԻ-ՄԵՐԻ Գրուպ» ՍՊԸ ՀՀ Գեղարքունիքի մարզ, Սևան, գյուղ Դդմաշեն» բլանկով և «Սաֆադ-Գուստար-Զագրոս» ընկերության պարսկերեն գրառմամբ բլանկով, պարսկերեն լրացված թվով 2 իրավունք վերապահող փաստաթղթերը և համակարգչային գունավոր տպիչով ՀՀ Արտաքին գործերի նախարարության կեղծ կնիք և կեղծ ապոստիլ տեղադրելով ու ձեռագիր գրառումներ կատարելով այդ 2 փաստաթղթերի դարձերեսին, 2011թ. տվել է Ասլբեգիին ՝ հետագայում օգտագործելու համար: Վերջինս չիմանալով, որ դրանք կեղծ են, որպես իրավունք վերապահող փաստաթուղթ ներկայացրել է ՀՀ Ոստիկանություն:
Հովսեփ Ավագյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի առաջին մասով՝ փաստաթղթեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը, խափանման միջոց ընտրվել կալանավորումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031