Լրահոս
Օրվա լրահոսը

Աուդիտի բացասական եզրակացությամբ ընկերությունները պետգնումների չեն մասնակցի (Տեսանյութ)

Օգոստոս 05,2013 12:39

Հայաստանում տնտեսական գործունեություն ծավալող մասնավոր 941 խոշոր կազմակերպություններից 203 ընկերության աուդիտի արդյունքները բացասական են եղել: Այսօր ֆինանսների նախարարության նախարարի տեղակալ Լիանա Հունանյանը նախարարությունում ամփոփեց տնտեսվարողների ընկերություններում ՀՀ վարչապետի հանձնարարականի հիման վրա պարտադիր աուդիտ անցկացնելու գործընթացի արդյունքները: Ըստ օրենքի՝ ընկերությունը պետք է աուդիտ անցած լիներ մինչեւ այս տարվա հուլիսի 1-ը: Սակայն, ինչպես տիկին Հունանյանը նշեց, դեռ 311 ընկերություն այդ ժամկետի մեջ չի տեղավորվել, որոնց նկատմամբ, տույժ ու տուգանք չի կիրառվի, քանի որ ժամկետների խախտումը ոչ այնքան ընկերությունների մեղքով է եղել: Փոխնախարարը նշեց, որ դրական եզրակացություն չստացած ընկերություններն իրավունք չեն ունենալու պետական գնումների մասնակցել:

Մեր երկրում գործում են ֆիննախի կողմից լիցենզավորված 33 աուդիտորական ընկերություններ եւ մասնավոր ընկերություններն իրենք են ընտրում, թե որ աուդիտորական ընկերությունն իրենց մոտ աուդիտ անի:

Լրագրողներից մեկի հարցին, թե Հայաստանում կա՞ն աուդիտորական ընկերություններ, որոնց տերերը, բանկերի կամ այլ ընկերությունների սեփականատերեր են նույնպես, եւ արդյոք փոխկապակցված չե՞ն լինի միմյանց հետ, Լիանա Հունանյանն ասաց, որ այդպիսի փոխկապակցում չեն նկատել:

Փոխնախարարի տվյալներով, 941 խոշոր ընկերություններից այս պահի դրությամբ, աուդիտի են ենթարկվել 630-ը, որից 427-ն են դրական եզրակացություն ստացել:

Ըստ տիկին Հունանյանի, խոշոր են համարվում այն կազմակերպությունները, որոնց հաշվետու տարվա գործունեությունից հասույթը կամ ակտիվների հաշվեկշռային արժեքը հաշվետու տարվա վերջի դրությամբ գերազանցում է մեկ միլիարդ դրամը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031