Pastinfo.am Ըստ Երևանի բնակիչ Սուրիկ Սուրենյանցին առաջադրված մեղադրանքի, նա 2012թ. հուլիսի 26-ին հանդիպելով Հեղինե Սարգսյանին, նրանից տեղեկացել է, որ ցանկանում է որդուն՝ Ռաֆիկ Սարգսյանին, ընդունել տալ Վ.Սարգսյանի անվան ռազմական կրթահամալիր։
Ըստ մեղադրական եզրակացության, Ս. Սուրենյանցը Հ.Սարգսյանին վստահեցրել է, որ մեծ ծանոթություն ունի և որոշակի գումարի դիմաց այդ հարցում կարող է նրան օգնել, որին Հ.Սարգսյանը համաձայնել է։ 2012թ–ի հուլիսի 26-ից մինչև 2012թ-ի սեպտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում Ս. Սուրենյանցը հիշյալ պատրվակով Հ.Սարգսյանի վստահությունը չարաշահելու և խաբեության եղանակով նրանից մաս-մաս ստացել է խոշոր չափի ընդհանուր 530.000 ՀՀ դրամ գումար ու հափշտակել։
Սուրիկ Սուրենյանցին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի երկրորդ մասի երկրորդ կետով՝ խոշոր չափերով խարդախություն, խափանման միջոց ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում